Loading

Ստորին վերջույթի քրոնիկ իշեմիայի ժամանակ արյան շրջանառությունը վերականգնող ռեկոնստրուկտիվ վիրահատություն

17.06.2016

Ստորին վերջույթի քրոնիկ  իշեմիայի ժամանակ արյան շրջանառությունը  վերականգնող ռեկոնստրուկտիվ վիրահատություն

74տ. հիվանդՄ.Ֆ.-ն19.05.2016թ. ընդունվեց Էրեբունի ԲԿ սրտի և պարանոցի անոթների վիրաբուժական բաժանմունք (ղեկավար բ.գ.դ. Շատախյան ՄՊ) ձախ ստորին վերջույթի սուր ցավերի գանգատներով, որը սկսվում է 15 մետր քայլելուց հետո: Պացիենտի ֆիզիկական զննումից հետո (ձախ ոտքին առկա էր պուլսացիա միայնընդհանուր ազդրային զարկերակի պրոեկցիայում) կատարվեց անոթների դուպլեքս հետազոտություն և որովայնի շրջանի և ստորին վերջույթների ԿՏ-անգիոգրաֆիա:

Հետազոտությունների արդյունքում հիվանդի մոտ նկատվում էր մակերեսային ազդրային զարկերակի խցանում, անմիջապես խորը ազդրային զարկերակի ճուղավորումից հետո՝ ընթուպ մինջև ծնկափոսային զարկերակի մակարդակ: Սրունքի զարկերակի վրա նկատվում էր թույլ կոլլատերալ արյան հոսք: Ոտքի արյան հոսքը վերականգնելու և ցավերը կասեցնելու համար որոշվեց անցկացնել վիրահատություն; ազդրային-դիստալ-պոպլիետալ շունտավորում:

20.05.16-ին (վիրահատող բժիշկ Շատախյան ՄՊ, բժիշկներ Հայյրապետյան ԱԱ, Ալեքսանյան ԱՆ, Աթանեսյան ՆԽ, բժիշկ –անեսթեզիոլոգ Մուրադյան ԱՌ ) վիրաբուժական թիմի կողմից կատարվեց վիրահատական միջամտություն- ազդրային-դիստալ-պոպլիետալ շունտավորում: Ադեկվատ տրամաչափի աուտոերակի բացակայության պատճառով (միջինում 2մմ), որոշում կայացվեց շունտավորում անցկացնել Վասկուտեկ 6 մմ անոթային պրոթեզով: Պրոքսիմալ անաստոմոզ դրվեց ընդհանուր ազդրային զարկերակի վրա, իսկ դիստալը՝ պոպլիետալ զարկերակի մեջ, ծնկահոդի ճեղքից ներքև:

Երկու անաստամոզն էլ դրվեցին “վերջ- կողք” չընդհատվող Պրոլեն 6-0 կարով: Շունտավորումից հետո պուլսացիան հետին մեծ ոլոքային և ոտի թիկնային զարկերակի վրա սկսեց պարզ շոշափվել:

Հետվիրահատական շրջանը անցավ սահուն, առանց առանձնահատկությունների: Ըստ դուպլեքս հետազոտության տվյալների նախքան հիվանդի դուրս գրումը արյան հոսքը անոթային տրանսպլանտատի և ծնկի զարկերակների վրա մագիստրալ էր ֆիզիոլոգիական մեծությունների սահմաններում: Հիվանդը դուրս գրվեց 5- րդ օրը:

Բաց վիրահատական միջամտությունները ստորին վերջույթների վերանոթավորման համար հանդիսանում են առավել հուսալի և արդյունավետ ստանդարտ քրոնիկ իշեմիայի բուժման համար և օգտագործվում են աշխարհի բոլոր առաջատար կլինիկաներում ավելի քան 50 տարի:

Էրեբունի ԲԿ-ում իրականացվում են վերջույթների վերանոթավորման վիրահատությունների ամբողջական տեսականին, անկախ վնասվածքի մակարդակից և հաճախ այս մեթոդը անդամահատման միակ այլընտրանքն է:

վերջույթների վերանոթավորման վիրահատություններ

+374 10 47 11 00
QR
Price list QR