Loading

Հսկա աղեստամոքսային ստրոմալ ուռուցքի հեռացում

04.04.2018

Հսկա աղեստամոքսային ստրոմալ ուռուցքի հեռացում
Հսկա աղեստամոքսային ստրոմալ ուռուցքի հեռացում

Աղեստամոքսային ստրոմալ ուռուցքը (ՍԱՍՈւ - GIST) առավել տարածված ստամոքսաղիքային տրակտի մեզենխիմալ ուռուցք է , որը կազմում է բոլոր աղեստամոքսային ուռուցքների շուրջ 1-3 %:

Աղեստամոքսային ստրոմալ ուռուցքը հանդիպում է միլիոն մարդուց 10-20 դեպքերում, ինչը կազմում է տարեկան շուրջ 5000 դեպք: Այն էլ դարձնում է աղեստամոքսային ստրոմալ ուռուցքը առավել տարածված սարկոմա 70 տեսակի չարորակ ուռուցքների շրջանում, որոնք առաջանում են շարակցական հյուսվածքից:

Կլինիկորեն դրսևորված աղեստամոքսային ստրոմալ ուռուցքները կարող են արտահայտվել կլման դժվարացումով, ստամոքսաղիքային արյունահոսությամբ, մետաստազավորմամբ ` առավելապես լյարդում: Աղիքի օբստրուկցիա հանդիպում է հազվադեպ, ինչը սովորաբար կապված է ուռուցքի դեպի դուրս աճով: Ախտորոշման պահին ուռուցքը կարող է հասնել բավականին մեծ չափսերի:

Ախտորոշման հաստատումը կատարվում է բիոպսիայի միջոցով: Այն իրականացվում է էնդոսկոպիկ ներմաշկային եղանակով `ՈՒՁՀ և ԿՏ հսկողությամբ, ինչպես նաև վիրաբուժական միջամտության ժամանակ:

Պացիենտը` Օ.Ա.Գ.-ն , ծնված 1961թ -ին , 08.01.2018թ. ընդունվեց Էրեբունի ԲԿ -ի ընդհանուր և կրծքային վիրաբուժության բաժանմունք հետևյալ գանգատներով` վերջին ամիսներին որովայնի ծավալի մեծացում, հաճախակի սրտխառնոց, փսխում, կղանքի մեջ արյան առկայություն, թուլություն, ախորժակի կորուստ: Անամնեզում նշվում է` վիրահատություն ապենդիկուլյար պերիտոնիտի կապակցությամբ:

Կատարվեցին բոլոր անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտությունները` որովայնի խոռոչի օրգանների սոնոգրաֆիա, ԿՏ- անգիոգրաֆիա: Պատկերնը հետևվյալն էր` հսկա ողկույզանման գոյացություն մինչև 60-70 սմ տրամագծով, որը սկղզբնավորվում է բարակ աղիքի առաջին հանգույցից լուսանցքի սեղմումով և կոնտրաստի էքստրավազացիայով դեպի ստամոքսաղիքային տրակտի լուսանցք, փոքր կոնքում առկա է հեղուկ:

09.01.2018 թ. անհապաղ կերպով վիրաբույժների թիմը, որի կազմում էին ` բժիշկներ Ա.Բ. Ալեքսանյանը, Գ.Ս. Գրիքորյանը, անեսթեզիոլոգ Ա.Մ. Հովհաննիսյանը, բ.գ.թ., դոցենտ Ա.Ս. Վարդանյանի ղեկավարությամբ, կատարեց վիրահատական միջամտություն`տոտալ միջային լապարոտոմիա, կպումների անջատում, ուռուցքի ռադիկալ հեռացում բարակ աղիքի բարձր ռեզեկցիայով և վերջ - վերջ անաստամոզով, որովայնի խոռոչի սանացիա և դրենավորում LigaSure նոր տեխնոլոգիայի կիրառմամբ:

Նման ծանր պաթոլոգիաներ հազվադեպ են հանդիպում: Մասնագետները գտնում են , որ ստամոքսի ստրոմալ ուռուցքի վիրահատական բուժման պրոգնոզը սովորաբար ավելի բարեհաջող է , քան այլ տեղակայմամբ:

Հետվիրահատական շրջանը անցավ առանց բարդությունների: Հիվանդը դուրս գրվեց 9-րդ օրը ուռուցքաբանի հսկողության տակ: 1-2 ամիս անց կրկնակի ԿՏ- անգիոգրաֆիան հիվանդության ռեցեդիվ չհայտնաբերեց:

+374 10 47 11 00
QR
Price list QR