էմբոլիզացիաները «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվում են 2014 թվականից: Բժշկության մեջ դեռեւս երիտասարդ այս ճյուղն այլընտրանք է բոլոր այն դեպքերի համար, երբ հիվանդն ունի նորագոյացություն, սակայն նրան վիրահատական սեղանին պառկեցնելը կարող է կյանքը կորցնելուն համարժեք լինել: Մյուս կողմից, այլընտրանք բոլոր նրանց համար, ովքեր խուսափում են բաց վիրահատություններից:
Էմբոլիզացիաները որքան էֆեկտիվ, նույնքան էլ քիչ ռիսկեր պարունակող միջամտություններ են, որոնք կատարվում են տեղային ցավազրկումով եւ ներանոթային ճանապարհով: Աճուկային հատվածից անոթի մեջ տեղադրվում է բարակ կատետր, այնուհետեւ ռենտգեն հսկողությամբ կատետրի միրջոցով ավելի բարակ կատետրներն անցկացվում են տվյալ օրգանի ուռուցքը սնուցող զարկերակներ: Դրանք խցանվում են՝ չվնասելով կոնկրետ օրգանը: Այժմ «Էրեբունի» ԲԿ-ում էմբոլիզացիաները կատարվում են լյարդի նորագոյացությունների, արգանդի միոմայի, շականակագեղձի ուռուցքի եւ երիկամների անեւրիզմաների դեպքերում: Այս ամենը կատարվում է՝ առաջնորդվելով այս սկզբունքով, որ հիվանդը, հնարավորության դեպքում, հիվանդանոցում պետք է մնա ոչ թե օրեր, այլ ժամեր: