Կրթություն
1994 թ.` ընդունվել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի դեղագործական ֆակուլտետ,առաջին կուրսը գերազանցությամբ ավարտել և տեղափոխվել է բուժական ֆակուլտետ:
2001 թ.` գերազանցությամբ ավարտել է բուժական ֆակուլտետը ստանալով Մխիթար Հերացու անվան կրթաթոշակ:
2001-2005 թ. թ.` ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի օրդինատուրան:
Աշխատանքային գործունեություն
2005 թ. դեկտեմբերից` աշխատում է Էրեբունի բժշկական կենտրոնի կականց կոնսուլտացիայում որպես մանկաբարձ-գինեկոլոգ
Մասնագիտական գործունեություն
2020 թ-ից` հանդիսանում է Առողջապահության Ազգային Ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիա, ռեպրոդուկտոլոգիայի ամբիոնի դասախոս:
2021 թ.` հունիսի 10-ին նշանակվել է Էրեբունի բժ՛կական կենտրոնի Կանանց Կոնսուլտացիայի բաժնի վարիչ:
2022 թ. փետրվարի 1-ից` Կանանց առողջապահության կենտրոնի բուժական և վարչական գծով տնօրեն:
Մասնակցել է միջազգային , ռուսական և տեղական բազմաթիվ գիտական կոնֆերանսների`
2023 թ.` մասնակցել է FIGO 2023 World congress of gynecology and obstetrics, Paris:
Դաշտանադադարի մենեջմենթը 5 «Պ » բժշկության տեսանկյունից, Երևան,2023
2023 թ.` Արգանդի բարորակ նորագոյացությունների բուժման մարտավարություն, Երևան:
2022թ.` Այցը բժշկին՝ կնոջ առողջապահության գրավական, Երևան:
2022թ.`Գինեկոլոգիական ուլտրաձայն վարպետաց դասընթաց, Երևան:
2022թ.` Վերարտադրողական բժշկություն և հարակից մասնագիտություններ, Երևան:
2022թ.`Գինեկոլոգիական էնդոկրինոլոգիա և դաշտանադադար, որոշումների ընդունման ալգորիթմներ:
2022թ.`Վերարտադրողական բժշկությունը Հայաստանում՝ հայացք դեպի ապագա, Երևան:
2022թ.`Վերջին նորությունները օստեոպորոզի ոլորտում , Երևան:
2021թ.`Թրոմբոզի և հեմոստազի միջազգային միության դասընթացը Հայաստանում, Երևան:
2021թ.` ԳՁՀ-ն գինեկոլոգիայում մասնագիտությամբ կարճաժամկետ մասնագիտացում:
2020 թ.`Կորոնավիրուսային հիվանդությամբ հղիների և նրանց նորածինների վարման առանձնահատկությունները, Երևան:
2020 թ.` հետբուհական կրթական դասընթաց Մանկաբարձության և գինեկոլոգիայի ժամանակակից հարցերը:
2019 թ.` Ռեպրոդուկտիվ բժշկության 8-րդ միջազգային կոնգրես, Մոսկվա:
2019 թ.` Գինեկոլոգների Եվրոպական միություն 13 կոնգրես, Վիեննա:
2019 թ.` Կանանց առողջության պահպանում դաշտանադադարից առաջ և հետո, Երևան:
2019 թ.` Կատարելագործման դաընթաց «Կոլպոսկոպիա» թեմայով:
2018 թ.` Գինեկոլոգիայի հրատապ հարցեր, Երևան:
2018 թ.` Պերինատալ բժշկության 26-րդ Եվրոպական կոնգրես, Սանկտ-Պետերբուրգ:
Վերարտադրողական առումով նշանակալի ինֆեկցիաներ
2018 թ.` Ախտորոշման, վարման և բուժման ժամանակակից մոտեցումներ, Երևան:
2018 թ.`Կանանց առողջության վերականգնման նորարարական պրեպարատներ, Երևան:
2017 թ.`Մենարխեից մինչև մենոպաուզա, Երևան:
2017 թ.` Արգանդային զարկերակների էմբոլիզացիան որպես արգանդի միոմայի ժամանակակից մեթոդ, Երևան:
2017 թ.` Առողջ ընտանիք-բարգավաճ ազգ 15-րդ կոնֆերանս , Երևան:
2017 թ.` Վերարտադրողական բժշկության արձանագրություն, Երևան:
2016 թ.` Նախա և ետթեստային խորհրդատվության դերը ՄԻԱՎ/ՁԻԱՀ կանխարգելման գործում, Երևան:
2015 թ.` Անցանկալի հղիությունների կանխարգելման նպատակներով հակաբեղմնավորիչ ժամանակակից միջոցների կիրառման բժշկական չափանիշները, Երևան:
2015 թ.` Կատարելագործման դասընթաց՝ Մանկաբարձության և գինեկոլոգիայի ժամանակակից հարցեր:
2015 թ.` Հեշտոցի միկրոբիոցենոզի խանգարումների ախտորոշման և շտկման արդյունավետության բարձրացման ուղիները, Երևան:
2015 թ.` Բարձր ռիսկի հղիության վարման ժամանակակից խնդիրները, Երևան:
2015 թ.` Երակային թրոմբոէմբոլիզմի կանխարգելումը հղիության ընթացքում և հետծննդյան շրջանում, Երևան:
2015 թ.` Ռեպրոդուկտիվ տարիքի կանանց ուռոգենիտալ տրակտի հիվանդությունների ախտորոշման ժամանակակից մոտեցումներ՝ Ֆլորոցենոզ կոմպլեքսային թեստի կիրառումը բժիշկ գինեկոլոգի պրակտիկայում, Երևան:
2015 թ.` Պոլիկլինիկայի պայմաններում հակամիկրոբային ժամանակակից խմդիրները, Երևան:
2015 թ.` Պտղաբերության պահպանում, միջազգային գիտաժողով, Երևան:
2015 թ.` Հեշտոցի միկրոբիոցենոզի խանգարումների ախտորոշման և շտկման արդյունավետության բարձրացման ուղիները, Երևան:
2014 թ.` Միջազգային կոնֆերանս Հեմոստազ-մարտահրավերներ և ձեռքբերումներ, Երևան:
2014 թ.` Արտամարմնային բեղմնավորման ժամանակակից խնդիրներ՝ միջազգային գիտաժողով, Երևան:
2014 թ.` Էնդոմետրիոզով պայմանավորված անպտղության, բուժման ժամանակակից տեսակետներ՝ միջազգային գիտաժողով, Երևան:
2013 թ.` Արգանդի պարանոցի ախտաբանության, վարման և կանխարգելման ժամանակակից մոտեցումները, Երևան:
2013 թ.` Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ , գենետիկական թրոմբոֆիլիա և թրոմբոհեմոռագիկ բարդությունների կանխարգելում կլինիկական պրակտիկայում, Երևան:
2013 թ.` Պարինատալ բժշկության ժամանակակից խնդիրներ, Երևան:
2013 թ.` Ռեպրոդուկտիվ առողջություն, ընտանիքի պլանավորման հիմունքներ, Երևան:
2010 թ.` 23-րդ Միջազգային կոնգրես էնդոսկոպիայի կուրսով Գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նոր տեխնոլոգիաներ, Մոսկվա:
2010 թ.` Անվտանգ աբորտի կոնցեպցիա, Կիև:
2009 թ.`Գինեկոլոգիական օնկոլոգիա, Երևան:
Գիտական գործունեություն
2011 թ.` պաշտպանելով թեկնածուական թեզը՝ ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի կոչում
Հանդիսանում է 19 տպագրված աշխատանքների հեղինակ և համահեղինակ: