Loading

Խորհուրդներ հետազոտություններից առաջ

Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիան կերակրափողի, ստամոքսի և 12-մատնյա աղու սկզբնահատվածի ուսումնասիրման մեթոդ է, որի միջոցով հայտնաբերվում է այդ օրգանների տարաբնույթ հիվանդություններ (կերակրափողի բորբոքումներ, գաստրիտներ, խոց, բարորակ և չարորակ նորագոյացություններ), ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կատարել հյուսվածքաբանական հետազոտության համար նմուշառում։ Այս հետազոտության ընթացքում հնարավոր է նաև որոշել Հելիկոբակտեր Պիլորի ինֆեկցիան։

Ինչպե՞ս նախապատրաստվել Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիային

Հետազոտությունից 1-2 օր առաջ սննդակարգից ցանկալի է բացառել․

  • շոկոլադը
  • ընկույզը
  • սերմերով  և կծու բջջանյութով հարուստ մթերքները
  • մայոնեզով համեմված աղցանները
  • մեծ քանակությամբ ամբողջական հացահատիկից պատրաստված  հացը
  • յուղոտ միսը կամ ձուկը
  • պանիրները

Կարելի է սնվել կանաչ աղցանով, հավի միսով, շոգեխաշած հավի կոտլետներով, հնդկացորենի շիլաներով, ցածր յուղայնությամբ կաթնաշոռով։ Հարկավոր է խուսափել հատիկավոր մթերքներից, ընդեղենից։
 Հետազոտության նախորդ օրը երեկոյան ճաշացանկի հիմքը կարող է լինել կարտոֆիլի պյուրե կամ շոգեխաշած բրոկկոլի։  Ցանկալի է դադարեցնել ալկոհոլային խմիչքների օգտագործումը։

Վերջին սնունդի ընդունումը  պետք է լինի  ոչ ուշ, քան նախորդ օրվա  ժամը 18։00-ն։ Ընթրիքը պետք է լինի հագեցած, բայց դժվարամարս սնունդ չպարունակի։

Հետազոտությունից առաջ չի կարելի  ուտել և խմել:

Քիչ քանակով ջուր կարելի է խմել հետազոտությունից  ոչ ուշ, քան 2-4 ժամ առաջ։

Անհրաժեշտ է հետաձգել պատիճի կամ հաբի տեսքով դեղերի ընդունումը:

Եթե նախկինում ունեցել եք ալերգիաներ, հատկապես դեղերից, անպայման տեղեկացրեք այդ մասին Ձեր բժշկին:

Եթե ունեք  նախկինում կատարված  հետազոտություններ կամ այդ կապակցությամբ  ստացիոնար բուժում եք ստացել, ապա ցանկալի է ներկայացնել  էպիկրիզները և  այդ հետազոտություններ արդյունքները;

Հետազոտությունը պետական պատվերի կամ ապահովագրության շրջանակներում կատարելու դեպքում անհրաժեշտ է համաձայնեցնել հատուցումը համապատասխան բաժանմունքի հետ, հակառակ դեպքում հետազոտությունը հնարավոր է կատարել միայն վճարովի հիմունքներով:

 

Feedback
+374 10 47 11 00
QR
Price list QR