Loading

Siemens Healthineers: Magnetom Aera

Siemens Healthineers: Magnetom Aera

Siemens Healthineers ընկերության Magnetom Aera մագնիսառեզոնանսային տոմոգրաֆը հնարավորինը սեղմ ժամանակահատվածում լայնածավալ հետազոտություններ է կատարում:

Այն ունի առավել հզոր մագնիսական դաշտ և տեսանելիություն, ինչի արդյունքում տեղեկատվությունն առավել ճշգրիտ է և հստակ, պատկերն ու եզրակացության որակը՝ կատարյալ:

Magnetom Aera հնարավորություն է տալիս օրգանը հետազոտել ավելի խորը շերտերով ու ստանալ օրգանի ամբողջական պատկեր՝ առանց հատվածներն առանձին ֆիքսելու: Այն ապահովում է բացառիկ որակ և արագություն:

Մագնիսառեզոնանսային այս տոմոգրաֆի բացառիկ հնարավորություններից մեկը նրա աշխատանքի արագությունն է: Ի տարբերություն հին սերնդի ՄՌՏ սարքերի, երբ հետազոտությունը տևում էր 40 րոպեից մինչև 1 ժամ, Magnetom Aera-ի պարագայում հետազոտությունն ընդամենը 15-20 րոպե է տևում:

Այն ունի գլխուղեղի արագ հետազոտման GO brain ծրագիր: Դրա օգնությամբ, մեկ կոճակի հպումով կատարվում են գլխուղեղի հետազոտությունները` բազմաթիվ դիրքերով, անհրաժեշտության դեպքում կոնտրաստ նյութերի կիրառմամբ:

Magnetom Aera տոմոգրաֆով հետազոտության ընթացքում նոր սենդի տեխնոլոգիաների կիրառմամբ հնարավոր է ստանալ պատկերի 4D ճշգրտություն և արագություն` ստանալով ազդանշանի գերճշգրիտ մաքրություն և գերազանց որակի պատկեր` 40 տոկոս ավելի կարճ ժամանակահատվածում:

Magnetom Aera տոմոգրաֆը ունի whole-body diffusion ծրագիր: Այն թույլ է տալիս սկանավորել հիվանդին հենց սեղանի վրա, ամբողջ մարմինը` ոտքից գլուխ, դրա օգնությամբ կիրառել այնպիսի ծրագրեր, որոնք թույլ կտան հատուկ քննության ենթարկել ուռուցքներով հիվանդներին, գնահատել քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի արդյունքները:

Այս սարքով հնարավոր է հետազոտել մարմնի ցանկացած հատված`

  • որովայնի խոռոչի օրգաններ
  • կոնքի օրգաններ
  • անոթներ
  • միզածորաններ
  • մատերի ու ոտքերի մեծ և փոքր հոդեր

Այս տոմոգրաֆով ողնաշարի պատկերը հնարավոր է ստանալ ամբողջ երկայնքով:

Սարքավորման առավելություններից մեկը կրծքագեղձի ոչ տրավմատիկ հետազոտություններն են:

Իսկ զարկերակների և երակների խնդիրների ախտորոշման համար կարող են կատարվել կոնտրաստանյութով և առանց կոնտրաստ նյութի բարձրորակ մագնիսառեզոնանսային անգիոգրաֆիկ հետազոտություններ:

Magnetom Aera-ն իր տեխնիկական հնարավորությունների շնորհիվ նաև հնարավորություն է տալիս հետազոտել բարձր քաշ ունեցողներին:

ՄՌՏ-ն ժամանակակից գործիքային հետազոտման որքան տեղեկատվական, նույնքան էլ անվնաս մեթոդ է, քանի որ զերծ է ճառագայթումից:

Այն հնարավորություն է տալիս հայտնաբերել օրգանիզմի այնպիսի խնդիրներ, որոնք հետազոտման որևէ այլ մեթոդի կիրառմամբ հնարավոր չէ:

«Էրեբունի» ԲԿ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի բաժանմունքում հետազոտությունները կատարվում են միջազգային պրոտոկոլներին համապատասխան: Այն աշխատում է առանց հանգստի, շաբաթը 7 օր, 24 ժամյա հերթապահությամբ:

Feedback
+374 10 47 11 00
QR
Price list QR