Loading

Գաստրոսկոպիա

Էնդոսկոպիկ հետազոտությունների ծառայությունը համալրված է գերժամանակակից այնպիսի սարքավորումներ, որոնք դեռեւս նորություն են հանրապետությունում: Բաժանմունքը հագեցած է ճապոնական PENTAX medical ընկերության գերժամանակակից էնդոսկոպերով, որոնք հնարավորություն են տալիս ստամոքսի եւ աղիների հետազոտություններն իրականացնել անցավ եւ առանց դժվարությունների: Իսկ գոյացություններ հայտնաբերելու դեպքում հենց հետազոտության ընթացքում հնարավոր է կատարել վիրահատություն:

Ծառայությունը համալրված է նաև վերջին սերնդի էնդոսկոպիկ ուլտրաձայնային համակարգով: Ճապոնական Hitachi ընկերության նորագույն ախտորոշիչ սարքը հնարավորություն է տալիս էնդոսկոպիկ հետազոտությունը համակցել ուլտրաձայնային ախտորոշմամբ՝ ստանալով գերճշգրիտ պատկեր՝ նվազագույն ինվազիվ միջամտությամբ: Էնդոսկոպիկ ուլտրաձայնային ախտորոշումը ժամանակակից բժշկության մեջ համարվում է առաջատար ախտորոշիչ մեթոդ ենթաստամոքսային գեղձի, լյարդի, լեղածորանների ախտահարումների և ուռուցքային հիվանդությունների դեպքում:

Ինչպես նախապատրաստվել գաստրոսկոպիայի

Հետազոտության նախորդ օրը երեկոյան ճաշացանկի հիմքը կարող է լինել կարտոֆիլի պյուրե կամ շոգեխաշած բրոկկոլի։

Ցանկալի է դադարեցնել ալկոհոլային խմիչքների օգտագործումը։

  • վերջին սննդի ընդունումը պետք է լինի ոչ ուշ, քան նախորդ օրվա ժամը 18։00-ն
  • ընթրիքը պետք է լինի հագեցած և դժվարամարս սնունդ չպարունակի
  • հետազոտությունից առաջ չի կարելի ուտել և խմել
  • քիչ քանակով ջուր կարելի է խմել հետազոտությունից ոչ ուշ, քան 2-4 ժամ առաջ
  • անհրաժեշտ է հետաձգել պատիճի կամ հաբի տեսքով դեղերի ընդունումը

Եթե նախկինում ունեցել եք ալերգիաներ, հատկապես դեղերից, անպայման տեղեկացրեք այդ մասին Ձեր բժշկին:

Եթե ունեք նախկինում կատարված հետազոտություններ կամ այդ կապակցությամբ ստացիոնար բուժում եք ստացել, ապա ցանկալի է ներկայացնել էպիկրիզները և այդ հետազոտություններ արդյունքները;

Հետազոտությունը Առողջության համընդհանուր ապահովագրական կամ այլ ծրագրերով կատարելու համար անհրաժեշտ է հատուցումը նախապես համաձայնեցնել համապատասխան ծառայությունների հետ, հակառակ դեպքում հետազոտությունը հնարավոր կլինի կատարել միայն վճարովի հիմունքներով:

Feedback
+374 10 47 11 00
QR
Price list QR