Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգ
Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունվարի 1-ից ներդրվել է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգ՝ փուլային տարբերակով:
Ինչպես Առողջության համընդհանուր ապահովագրության նոր համակարգով բժշկական ծառայություններ ստանալ
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով բժշկական ծառայություններ ստանալու համար անհրաժեշտ է դիմել տեղամասային պոլիկլինիկա, ամբուլատորիա կամ առաջնային բուժօգնություն մատուցող այլ կազմակերպություն, որտեղ դուք կցագրված եք:
Եթե ամբուլատոր ծառություններից դուրս բժշկական այլ ծառայությունների կարիք ունեք, ապա հետագա բուժօգնության համար տեղամասային թերապևտը, ընտանեկան բժշկը կամ մինչև 18 տարեկանների համար մանկաբույժը՝ նեղ մասնագետի խորհրդատվությունից մինչև ձեր նախընտրած բժշկական կազմակերպությունում բուժում կատարելու օնլայն ուղեգիր կտրամադրի, բացառությամբ շտապ և անհետաձգելի դեպքերի:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում գրանցված պացիենտները Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով անհրաժեշտ բուժօգնություն ստանալու համար պետք է դիմեն պոլիկլինիկայի մասնագետներին, ովքեր արագ և առանց խոչընդոտների կխորհրդակցեն և օնլայն ուղեգիր կտրամադրեն: Իսկ անհետաձգելի իրավիճակներում անհրաժեշտ է անմիջապես զանգահարել Շտապօգնության ծառայություն, շտապօգնության բժիշկը տեղում կգնահատի պացիենտի վիճակը, անհրաժեշտության դեպքում նրան համապատասխան կամ իր նախընտրած բժշկական կենտրոն կտեղափոխի:
«Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու դեպքում պացիենտը շտապ և անհետաձգելի բարձրորակ բուժօգնություն կստանա հանրապետութունում իր տեսակով միակ Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում, որտեղ րոպեների ընթացքում կգնահատվի պացիենտի առողջական վիճակը՝ կնշվի նախանական ախտորոումը: Այս ամենին զուգահեռ կիրականացվեն անհրաժեշտ ախտորոշիչ բոլոր լաբորատոր և գործիքային հետազոտությունները՝ այդ թվում hամակարգչային տոմոգրաֆիա (KT) , մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (MRT), ուլտրաձայնային տարբեր տեսակի հետազոտություններ, գաստրոսկոպիա, կոլոնոսկոպիա և այլ հետազոտություններ:
Անհրաժեշտության դեպքում պացիենտը կարող է տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոնի այլ բաժանմունքեր և շարունակել օգտվել Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգից:
Ովքեր կարող են օգտվել Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգից
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում առաջին փուլով ընդգրկվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ռեզիդենտ
Սոցփաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200 000 դրամ է և պակաս նրանք կշարունակեն սպասարկվել սոցփաթեթի շրջանակում պետական պատվերի ծրագրով՝ առանց ապահովագրական ընկերությունների մասնակցության:
Ապահովագրության փաթեթում ներառված հիվանդությունների, ախտորոշումների, սքրինինգների, ինչպես նաև դեղերի կոնկրետ ցանկերը հասանելի կլինեն «Արմեդ» հավելվածում, Առողջապահության նախարարության և Հիմնադրամի պաշտոնական կայքերում:
Մանրամասների համար զանգահարել 010471100 շուրջօրյա գործող հեռախոսահամարին, մեր մասնագետները սիրով կպատասխանեն ձեր հարցերին:
Հասանելի է նաև VIBER հավելվածի +374 55 553070 հեռախոսահամարը: