Loading

Կոլոնոսկոպիա

Էնդոսկոպիկ հետազոտությունների ծառայությունը հագեցած է ճապոնական PENTAX medical ընկերության գերժամանակակից էնդոսկոպերով, որոնք հնարավորություն են տալիս ստամոքսի եւ աղիների հետազոտություններն իրականացնել անցավ եւ առանց դժվարությունների: Իսկ գոյացություններ հայտնաբերելու դեպքում հենց հետազոտության ընթացքում հնարավոր է կատարել վիրահատություն:

Ծառայությունը համալրված է նաև վերջին սերնդի էնդոսկոպիկ ուլտրաձայնային համակարգով: Ճապոնական Hitachi ընկերության նորագույն ախտորոշիչ սարքը հնարավորություն է տալիս էնդոսկոպիկ հետազոտությունը համակցել ուլտրաձայնային ախտորոշմամբ՝ ստանալով գերճշգրիտ պատկեր՝ նվազագույն ինվազիվ միջամտությամբ: Էնդոսկոպիկ ուլտրաձայնային ախտորոշումը ժամանակակից բժշկության մեջ համարվում է առաջատար ախտորոշիչ մեթոդ ենթաստամոքսային գեղձի, լյարդի, լեղածորանների ախտահարումների և ուռուցքային հիվանդությունների դեպքում:

Սննդակարգ, որին ցանկալի է հետևել հետազոտությունից 2-3 օր առաջ․

Թույլատրվում է օգտագործել սպիտակուց պարունակող սննդամթերքները`

  • շոգեխաշած մսամթերք և թռչնամիս (բացառությումբ ապխտած մսամթերք)
  • ոչ յուղային ձուկ
  • ոչ յուղային կաթնամթերք
  • ձու
  • շաքարավազ, մեղր
  • մրգային դոնդող

Թույլատրվում են նաև

  • հեղուկներ
  • զտված արգանակ
  • ջուր, թեյ, ոչ ալկոհոլային ըմպելիքներ
  • սուրճ՝ առանց կաթի
  • բնական հյութ՝ առանց հատապտուղների

Արգելվում են բոլոր տեսակի բուսական մթերքները

  • բանջարեղեն
  • մրգեր
  • հատապտուղներ
  • կանաչեղեն
  • ընդեղեն
  • ընկուզեղեն
  • շիլաներ
  • հացամթերք

Արգելվում են նաև

  • գունավոր հյութեր
  • ալկոհոլային խմիչքներ
  • գազավորված ըմպելիքներ

Մինչև հետազոտությունը պետք է անխտիր մաքրել աղիները, ուստի դեղերի ընդունման սխեման և այլ մանրամասներ պետք է ճշտել բուժող բժշկից:

Հետազոտությունը Առողջության համընդհանուր ապահովագրական կամ այլ ծրագրերով կատարելու համար անհրաժեշտ է հատուցումը նախապես համաձայնեցնել համապատասխան ծառայությունների հետ, հակառակ դեպքում հետազոտությունը հնարավոր կլինի կատարել միայն վճարովի հիմունքներով

Feedback
+374 10 47 11 00
QR
Price list QR