Loading

Կոլոնոսկոպիա

Սննդակարգ, որին ցանկալի է հետևել հետազոտությունից 2-3 օր առաջ․

թույլատրվում է օգտագործել սպիտակուց պարունակող սննդամթերքները`

  • շոգեխաշած մսամթերք և թռչնամիս (բացառությումբ ապխտած մսամթերք)
  • ոչ յուղային ձուկ
  • ոչ յուղային կաթնամթերք
  • ձու
  • շաքարավազ, մեղր
  • մրգային դոնդող
  • հեղուկներ
  • զտված արգանակ
  • ջուր, թեյ, ոչ ալկոհոլային ըմպելիքներ
  • սուրճ առանց կաթի
  • բնական հյութ առանց հատապտուղների

արգելվում են բոլոր տեսակի բուսական մթերքները`

  • բանջարեղեն
  • մրգեր
  • հատապտուղներ
  • կանաչեղեն
  • ընդեղեն
  • ընկուզեղեն
  • շիլաներ
  • հացամթերք
  • գունավոր հյութեր
  • ալկոհոլային խմիչքներ
  • գազավորված ըմպելիքներ

Մինչև հետազոտությունը պետք է անխտիր մաքրել աղիները, ուստի դեղերի ընդունման սխեման և այլ մանրամասներ պետք է ճշտել բուժող բժշկից:

հետազոտությունը կատարվում է

Հետազոտությունը պետական պատվերի կամ ապահովագրության շրջանակներում կատարելու դեպքում անհրաժեշտ է համաձայնեցնել հատուցումը համապատասխան բաժանմունքի հետ, հակառակ դեպքում հետազոտությունը հնարավոր է կատարել միայն վճարովի հիմունքներով:

+374 10 47 11 00
QR
Price list QR