Ինչպես պատրաստվել համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտությանը
Համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություն կատարելու համար չկան հատուկ սահմանափակումներ: Հիմնականում գլխի, պարանոցի, կրծքավանդակի հետազոտություններից առաջ հատուկ նախապատրաստում չի պահանջվում
Կարևոր չէ նաև անոթի կամ կուշտ լինելը, պետք չէ հետաձգել ամենօրյա դեղերի ընդունումը, եթե այդպիսիք կան:
Հետազոտությունը Առողջության համընդհանուր ապահովագրական կամ այլ ծրագրերով կատարելու համար անհրաժեշտ է հատուցումը նախապես համաձայնեցնել համապատասխան ծառայությունների հետ, հակառակ դեպքում հետազոտությունը հնարավոր կլինի կատարել միայն վճարովի հիմունքներով: