Loading

Կոնքի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա անգիոգրաֆիա

Ինչպես պատրաստվել մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա անգիոգրաֆիայի

Ինչ հակացուցումներ ունի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի հետազոտության համար հակացուցում կարող են հանդիսանալ հոդերի պրոթեզները կամ այլ օրթոպեդիկ սարքերը, սակայն որպես կանոն դրանք պատրաստված են մագնիսառեզոնանսի հետ համատեղելի մետաղներից, ուստի հիմնականում հետազոտությունն անցնելու համար խոչընդոտ չեն հանդիսանում:

Եթե այնուամենայնիվ Դուք հոդերի պրոթեզներ կամ այլ օրթոպեդիկ սարքեր ունեք տեղադրած, ապա մագնիսառեզոնանսային հետազոտություն անցնելուց առաջ պետք է Մագնիսառեզոնանսային ծառայության աշխատակցին ներկայացնեք`

  • քաղվածք հիվանդության պատմագրից (էպիիկրիզ)
  • իմպլանտացիայից հետո նույն կամ հարակից հատվածի ՄՌՏ հետազոտոթյան պատասխանը
  • իմպլանտացիայի վկայագիր
  • սարքավորման անձնագիր,արտադրողի ապրանքանիշը և սերիայի անվանումը
  • մագնիսառեզոնանսի հետ համատեղելիութան որևէ փաստաթուղթ, եթե պրոթեզավորման վաղեմությունը 20 տարուց ավելի է

Մարդու օրգանիզմում տեղադրված ստենտները, կաֆաֆիլտրերը, անոթային շունտերըհակացուցում չեն հանդիսանում մագնիսառեզոնանսային հետազոտություններ անցնելու համար:

Կարդիոստիմուլյատորների գերակշռող տեսակների դեպքերում չի թույլատրվում իրականացնել մագնիսառեզոնանսային հետազոտություններ: Սակայն գոյություն ունեն կարդիոստիմուլյատորների առանձին մոդելներ, որոնք կարող են անջատվել ՄՌՏ հետազոտության ժամանակ, սակայն այդ հարցերը պետք է քննարկել բացառապես առիթմոլոգի հետ:

Ի տարբերություն շարժական լսողական ապարարտների, ներքին ականջի պրոթեզներըհաճախ անհամատեղելի են ՄՌՏ-ի հետ, սարքավորումները կարող են վնասվել, ծնկից վեր հետազոտություն իրականացնել չի կարելի:

Հետվիրահատական կլիպսերը, կարերը, ստերնոտոմիայից հետո մետաղական կարերը համատեղելի են և հակացուցում չեն հանդիսանում մագնիսառեզոնանսային հետազոտություններ անցնելու համար:

Հղիության երկրորդ եռամսյակից ՄՌՏ կարելի է իրականացնել առանց սահմանափակումների

Գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում հետազոտոթյունն իրականցվում է դաշտանային ցիկլի ավարտից հետո ցանկացած օր

Հետազոտությունից 3-4 ժամ առաջ ոչինչ չուտել:

Բժշկական կենտրոնի աշխատակցին ներկայացնել նախկինում կատարած հետազոտությունների եզրակացությունները` սկավառակները, նկարները, լաբորատոր հետազոտությունների պատասխանները, ինչպես նաև հիվանդության պատմությունները` էպիկրիզները, և այլ բժշկական փաստաթղթեր:

Մինչև հետազոտությունը պետք է անխտիր մաքրել աղիները, ուստի դեղերի ընդունման սխեման պետք է ճշտել բուժող բժշկից:

  • հետազոտությունից 6 ժամ առաջ ոչինչ չուտել
  • հետազոտությունից 2 ժամ առաջ ոչինչ չխմել

Հետազոտությունը պետական պատվերի կամ ապահովագրությամբ կատարելու համար անհրաժեշտ է համաձայնեցնել հատուցումը համապատասխան ծառայության հետ, հակառակ դեպքում հետազոտությունը հնարավոր է կատարել միայն վճարովի հիմունքներով:

+374 10 47 11 00
QR
Price list QR