Loading

Համակարգչային տոմոգրաֆիա անգիոգրաֆիա

Ինչ է համակարգչային տոմոգրաֆիա անգիոգրաֆիան

Որովայնի խոռոչի և փոքր կոնքի օրգանների հետազոտության համար նշանակվում է համակարգչային տոմոգրաֆիա անգիոգրաֆիա` կոնտրաստ նյութով: Այս պարագայում մինչև հետազոտությունն անհրաժեշտ է որոշակի նախապատրաստություն: Նախապես անհրաժեշտ է կատարել արյան կենսաքիմիական հետազոտություն՝ որոշելու կրեատինինի քանակությունը: Բարձր կրեատինինի դեպքում համակարգչային տոմոգրաֆիա անգիոգրաֆիան hակացուցված է:

Եթե կրատինինը արյան մեջ նորմայի սահմաններում է, ապա հետազոտություն կատարելուց առաջ պացիենտին կոնտրաստ նյութ է ներարկվում, ինչը հնարավորություն է տալիս ստանալ առավել որակյալ և ցայտուն պատկերներ: Հետազոտությունն իրականացվում է անոթի` սննդի վերջին ընդունումը պետք է լինի հետազոտությունից 2-3 ժամ առաջ: Կոնտրաստ նյութը օրգանզիմից դուրս է գալիս 24 ժամվա ընթացքում:

Համակարգչային տոմոգրաֆիայի հակացուցումները

Համակարգչային տոմոգրաֆիայի իրականացման բացարձակ հակացուցումներ չկան: Հարաբերական հակացուցումները հիմնականում կապված են կոնտրաստ նյութի կիրառման հետ: Դրանք են.

  • ալերգիկ հիվանդություններ, հատկապես՝ բրոնխիալ ասթմա
  • յոդի լուծույթի նկատմամբ ալերգիա
  • երիկամային անբավարարություն
  • հղիություն
  • վահանաձև գեղձի հիպերթիրեոզ

Ինչպես է կատարվում համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտությունը: Հետազոտության ամբողջ ընթացքում հիվանդը գտնվում է պառկած դիրքում: Ըստ հետազոտվող օրգանի համար նախատեսված ծրագրի՝ ընթացքը կարող է տևել 10-ից 30 րոպե:

Հղիություն և համակարգչային տոմոգրաֆիա

Հղիին համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություն ցուցվում է ըստ անհրաժեշտության:

  1. Աղեստամոքսային տրակտի համակարգչային տոմոգրաֆիա

Ինչպես նախապատրաստվել աղեստամոքսային տրակտի համակարգչային տոմոգրաֆիայի

  • հետազոտությունից 6 ժամ առաջ ոչինչ չուտել
  • հետազոտությանը ներկայանալ 1 ժամ շուտ
  • անհրաժեշտ է ներկայացնել արյան մեջ կրեատինինի քանակի որոշման վերջին 24 ժամվա տվյալները

1 ժամվա ընթացքում Ձեզ կառաջարկվի խմել մեծ ծավալի հատուկ լուծույթ, ինչը հետազոտությունից հետո լուծ է առաջացնելու

  • հետազոտությունը անցկացվում է փորի վրա պառկած դիրքում
  • հետազոտությունը տևում է մոտ 40 րոպե

Կոնտրաստավորում

  • կոնտրաստ նյութի ներարկումը հակացուցված է միայն ոչ կոմպենսացված թիրեոտոքսիկոզի ժամանակ (վահանաձև գեղձի հորմոնի բարձր մակարդակ)

Կոնտրաստ կարելի է ներարկել, եթե`

  • վահանաձև գեղձի հորմոնների ցուցանիշները վերահսկվում են
  • վահանաձև գեղձի վիրահատություն է կատարվել

Հետազոտությունից առաջ անհրաժեշտ է դեղորայքի ընդունում, եթե`

  • նախկինում համակարգչային տոմոգրաֆիայի կամ ռենտգեն քննության ընթացքում կոնտրաստ նյութի ներարկումից հետո ալերգիկ ռեակցիաներ են արձանագրվել
  • անցյալում ծանր ալերգիկ ռեակցիաներ են նկատվել
  • ունի բրոնխիալ ծանր ասթմա, ինհալյատոր է օգտագործում

Դեղորայքի ընդունման սխեման տրամադրվում է հերթագրվելիս

Կրծքով կերակրման դեպքում անհրաժեշտ է ընդհատել կերակրելը:

Հաջորդ կերակրելը քննարկել մասնագետի հետ:

Հետազոտությունը պետական պատվերի կամ ապահովագրությամբ կատարելու համար անհրաժեշտ է համաձայնեցնել հատուցումը համապատասխան ծառայության հետ, հակառակ դեպքում հետազոտությունը հնարավոր է կատարել միայն վճարովի հիմունքներով:

+374 10 47 11 00
QR
Price list QR