Loading

Հղիություն և տեսողություն

12.04.2024

Հղիների շրջանում ամենահաճախ քննարկվող հարցերից է՝ բնական ճանապարհով ծննդաբերություն թե՞ կեսարյան հատում: Կեսարյան հատման ցուցումների շարքում են կարճատեսությունը, եղջերաթաղանթի կամ ակնահատակի փոփոխությունները և ակնաբուժական այլ պաթոլոգիաներ, որոնց հայտնաբերման համար հղիներն ակնաբույժի խորհրդատվություն են անցնում՝ նախ 10-14, այնուհետև 32-36 շաբաթում։ Նախնական հետազոտությունը տեսողական համակարգի հետագա բարդությունների կանխարգելման, իսկ երկրորդ խորհրդատվությունը ծննդալուծման մեթոդի ընտրության համար է։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի Ծննդատան կանանց առողջության կենտրոնում ակնաբույժներն ու մանկաբարձ- գինեկոլոգները քննարկում են հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող բազմաթիվ հորմոնալ փոփոխությունների արդյունքում ռիսկի խմբում գտնվող հղիների վարման կարգը, բարձրաձայնում հուզող հարցերը: Մասնագետների ուշադրության կենտրոնում է հղիների տեսողության հետ կապված ցանկացած հարց՝ նշանակվող աչքի կաթիլներից մինչև տեսողության լազերային շտկում, յուաքանչյուր դեպք մանրամասն քննարկվում է և ակնաբույժի և հղիությունը վարող բժշկի հետ:

Բացի ակնաբուժական հիվանդություններից, ռիսկի խմբում են նաև շաքարային դիաբետով, վահանաձև գեղձի, երիկամների, սրտանոթային համակարգի և արյան հիվանդություններ ունեցող հղիները:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի Ծննդատան տնօրենի տեղակալ Նորայր Ղուկասյանը բացելով փակագծերը բնական ծննդաբերության և կեսարյան հատման մշտական երկընտրանքի վերաբերյալ, նշել է, որ կեսարյան հատման հաճախականության մեծացումը պայմանավորված է մեծահասակ առաջնածինների, անամնեզում կեսարյան հատումների շատացումով և այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով:

Աշխարհում ամեն չորրորդ կինը ծննդալուծվում է կեսարյան հատման ճանապարհով:

Նորայր Ղուկասյան

Ակնաբույժների հաջորդ հանդիպումը հղիների համար է անցկացվելու:Մայրության դպրոցի հերթական թեման ամենահաճախ քննարկվողն է լինելու՝ բնական ճանապարհով ծննդաբերություն թե՞ կեսարյան հատում:

Հղիություն և տեսողություն
+374 10 47 11 00
QR
Price list QR