Loading

Ակնաբուժական նոր ծառայություն

17.01.2023

«Էրեբունի» ԲԿ ակնաբուժական ծառայությունում իրականացվում են գործիքային հետազոտություններ, բուժում, ինչպես նաև աչքի տարբեր միջամտություններ և վիրահատություններ: Կատարվում է նաև կատարակտի, գլաուկոմայի, աչքի ցանցաթանանթի պաթոլոգիաների, աչքի բորբոքային հիվանդությունների ախտորոշում և բուժում: Կատարվում է նաև տեսողության շտկում ակնոցով և կոնտակտային լինզաներով: Իրականացվում են աչքի պլաստիկ վիրահատություններ. արցունքատար ուղիների փոխպատվաստում և վերականգնում, կոպերի և ակնակապիճների տարբեր տեսակի նորագոյացությունների հեռացում, կոպի խալազիոնի հեռացում, բլեֆարոպլաստիկա, աչքի առաջնային հատվածի վերականգնում, ինչպես նաև աչքի վիրահատական այլ միջամտություններ:

Ակնաբուժական ծառայությունում որակյալ և բարձրակարգ բուժօգնություն է ցուցաբերվում առանց տարիքային սահմանափակման՝ սկսած նորածնային տարիքից: Ծառայությունը հագեցած է աչքի տարբեր հիվանդությունների ախտորոշման և բուժման նորագույն սարքավորումներով, որոնք ապահովում են գերճշգրիտ պատկերներ.ճապոնական հայտնի Tomey ընկերության արտադրության բիոմիկրոսկոպով և ավտոռեֆրակտոմետրիայով, գերմանական ZEISS ընկերության Humphrey արտադրության hամակարգչային պերիմետրով, ֆիննական Icare ընկերության արտադրության տոնոմետրրով, կանադական OTI ուլտրաձայնային ախտորոշման համակարգով։

Մասնագետները խորհուրդ են տալիս տարին մեկ անգամ ակնաբուժական համալիր հետազոտություն անցնել, ինչը հնարավորություն կտա հիվանդությունը հայտնաբերել վաղ փուլերում և կանխել հետագա զարգացումը:

Ակնաբուժական նոր ծառայություն
+374 10 47 11 00
QR
Price list QR