«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատան նորածնային բաժանմունքը հանրապետության առաջատար ծառայություններից է որտեղ տարեկան հարյուրավոր նորածիններ բարձրակարգ և ժամանակակից բուժօգնություն են ստանում: Բաժանմունքի ղեկավար պրոֆեսոր Պավել Մազմանյանի մասնագիտական հմտությունների և ծառայության տեխնիկական հագեցվածության շնորհիվ է, որ անհաս, խորը անհաս և այլ խնդիրներ ունեցող նորածինները դուրս են գրվում այս բաժանմունքից իրենց առողջական խնդիրներն հաղթահարած: Այտեղ մշտապես թարմացվում են ամենօրյա օգտագործման սարքերն ու համակարգերը, ներդրվում բուժման վերջին չափորոշիչները:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի նորածնային բաժանմունքը համալրվել է արհեստական օդափոխության սարքերի արտադրության ոլորտում առաջատար գերմանական հայտնի Dräger ընկերության արտադրության սարքերով, որոնք ապահովում են ճնշման հուսալի կառավարում և մոնիթորինգ, պաշտպանելով նորածնի դեռևս չզարգացած թոքերը անցանկալի բարձր շնչուղային ճնշումներից ։
Dräger Babylog® VN600 թոքերի արհեստական օդափոխության սարք՝ առաջադեմ համակարգ՝ ժամանակակից, անվտանգ և արդյունավետ շնչառական աջակցություն նորածիններին: Այն հեշտ կառավարվող է, ունի թոքերի և ուղեղի պաշտպանությանը նպաստող օդափոխության ռեժիմներ, նորածնի զարգացման և խնամքի միջավայր ստեղծելու հնարավորություն՝ շնչառական ամբողջ ցիկլի ընթացքում։
Dräger Babylog® VN600 Նորածինների թոքերի արհեստական օդափոխության սարքի ճկուն համակարգի և ժամանակակից դիզայի շնորհիվ կառավարումն ավելի հեշտ և արդյունավետ է։
Համակցված ապակե հպումային տեխնոլոգիայով՝ ինտուիտիվ կառավարում, կարգավորումների և կլինիկական տվյալների հասանելիություն, արագ և անվտանգ կառավարում նույնիսկ ամենալարված կլինիկական իրավիճակներում ։
Նոր գունային կոնցեպտ, ընթեռնելի տեղեկատվություն, պարզ և հարմար կառավարում՝ մեկ հպումով:
360° տագնապային լուսային ազդանշան՝ առաջնահերթության գույներով, տեսանելի բոլոր կողմերից։
Ծառայությունը հագեցվել է նաև Dräger ընկերության արտադրության մեկ այլ համակարգերով՝ Babyroo® TN300 կարգավորվող բաց խնամքի տաքացուցիչներով: Dräger Babyroo® TN300 առաջադեմ ջերմակարգավորում՝ ժամանակակից տեխնոլոգիաներով, աջակցուություն ինչպես անհետաձգելի վերակենդանացման, այնպես էլ օրինաչափ դեպքերում։
Կայուն ջերմաստիճան, նորածնի ջերմության նվազագույնի կորուստ՝ համակցված ջերմային աղբյուրների միջոցով՝ ճառագայթային տաքացուցիչ, գելային տաքացվող ներքնակ։ Ինտեգրված Thermomonitoring համակարգով ջերմային սթրեսի կանխարգելում:
Babyroo® TN300՝ ծնարանից մինչև նորածինների ինտենսիվ թերապիա կամ հիվանդասենյակ՝ նորածնի խնամք ամբողջ ընթացքում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
