Նյարդաբանական կլինիկայում գործում է միջազգային չափանիշներին համապատասխան և ժամանակակից ծառայություն՝ Ցավի կենտրոն: Կենտրոնը հագեցած է տեխնիկական անհրաժեշտ բոլոր հնարավորություններով, իսկ բժիշկները վերապատրաստվել են ոլորտի առաջատար մասնագետների մոտ: Ծառայությունը համապատասխանում է ժամանակակից բժշկության բոլոր չափորոշիչներին:
Ցավի կենտրոնի նպատակը ցավային համախտանիշերի վերացումը կամ նվազեցումն է: Դրանք կարող են լինել քրոնիկական տարբեր ցավեր, որոնք հիվանդին անհանգստացնում են նույնիսկ վիրահատություններից կամ բուժական տարբեր թերապիաներից հետո կամ այն պարագայում, երբ ցուցված չէ վիրահատական միջամտություն:
Մեծ նշանակություն է տրվում բուժման ինտերվեցիոն եղանակին, երբ միջամտությունը կատարվում է ռենտգեն կամ սոնոգրաֆիկ հսկողության տակ՝ հատուկ ներարկումների միջոցով: Բուժման այս եղանակն առավելապես արդյունավետ է մեջքի քրոնիկական ցավերի, ողնաշարային ցավերի, գլխացավերի, ուռուցքային հիվանդությունների ժամանակ նկատվող որոշակի ցավային սինդրոմների, հոդացավերի և ցավային այլ համախտանիշների դեպքում: