Նորածնային բաժանմունքում սովորականից աշխույժ է, նեոնատոլոգները դուրսգրումից առաջ վերջին հետազոտություններն են կատարում, բուժքույրերն՝ օգնում նորածնի մայրիկին: 127 օր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում անցկացնելուց հետո 480 գրամ քաշով ծնված և այժմ 2 կգ կշռող Սամվելը հագնում է հերոսի՝ իր զգեստը: Մինչդեռ 4 ամիս առաջ նրա ապրելու հավանականությունը հրաշքի էր նման:
«Էրեբունի» ԲԿ ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը 26 շաբաթականում կատարվեց կեսարյան հատում՝ հղիի և նորածնի կյանքը փրկելու համար: Ներարգանդային սնուցման խնդիրներով ծնված փոքրիկի քաշը ծայրահեղ ցածր էր՝ 480 գրամ: Նա տեղափոխվեց նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունք և անմիջապես միացվեց արհեստական շնչառության սարքին:
4 ամիս, 7 օր նորածնային բաժանմունքի բժիշկները, բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Պավել Մազմանյանի գլխավորությամբ պայքարեցին Սամվելի կյանքի համար: Սա քրտնաջան, անքուն գիշերների, բարձր պրոֆեսիոնալիզմ պահանջող ախատանք էր, քանի որ նորածինը ոչ միայն ապրեց, այլ տուն է գնալու առանց առողջական խնդիրների, որոնք բնորոշ են խիստ անհասությանը:
Բժիշկների հետ Ակսենյան պայքարում էր իր հույսով, հավատով, լավատեսությամբ. վստահ էր՝ ծննդատնից մենակ չի գնալու:
Սա նորածնային բաժանմունքի հերական հաղթանակն է. ամիսներ առաջ դուրս էր գրվել 500 գրամ քաշով ծնված Մարիամը, սակայն Սամվելի դեպքում թիմը մեկ քայլով առաջ անցավ:
Սամվելը հեռանում է արդեն հարազատ միջավայրից, բժիշկները լուսանկարնվում են, հուզվելով ճանապարհում են նրան: