Loading

Սրտամկանի սուր ինֆարտկ. ախտանշաններ և բուժում

11.06.2022

Սրտամկանի սուր ինֆարտկը սուր վիճակ է, որը բնութագրվում է սրտամկանի ինչ-որ հատվածի մեռուկացումով կամ նեկրոզով: Պատճառը սիրտը սնուցող զարկերակներից որևէ մեկի սուր խցանումն է: Ինֆարկտն ունի հստակ ախտանշաններ՝ կրծքավանդակում կտրուկ առաջացած սեղմող-ճնշող բնույթի ցավ, որը տեղակայված է կրծոսկրային շրջանում և տարածվում է դեպի աջ և ձախ կեսերը, կարող է ճառագայթվել դեպի կոկորդ, ատամնաշար, ստորին ծնոտ, ուսագոտիներ, նախաբազուկներ, ուղեկցվել սառը քրտնարտադրությամբ և մահվան վախով:

Սրտամկանի սուր ինֆարկտին նախորդում են նախաինֆարկտային նոպաները, որոնք կարող են տևել մի քանի օր կամ մի քանի ամիս: Այդ նոպաները ևս ուղեկցվում են նույն ախտանշաններով, սակայն ավելի մեղմ: Նման գանգատների ի հայտ գալուն պես անհրաժեշտ է դիմել բժշկի:

Սրտամկանի սուր ինֆարտկ. ախտանշաններ և բուժում
+374 10 47 11 00
QR
Price list QR