Արգանդի վզիկի անբավարարությունը (իստմիկո- ցերվիկալ անբավարարություն) կարող է առաջանալ հղիության ընթացքում և հանգեցնել հղիության կորստի:
Թեման մանրամասնում է «Էրեբունի» ԲԿ ծննդատան հղիների պաթոլոգիայի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանը:
Տեղի է ունենում պտղաջրերի արհահոսք՝ առանց ախտանշանների և ցավերի, որը կարող է հանգեցնել վիժումների կամ վաղաժամ ծննդաբերությունների:
Պատճառները տարբեր են. առավել հաճախ խնդիրը հանդիպում է կրկնահղիների մոտ, երբ կինը նշում է տրավմատիկ ծննդաբերություն կամ հղիության արհեստական ընդհատումներ:
Առաջնահղիների մոտ արգանդի վզիկի անբավարարությունն առավելապես կապված է հորմոնալ խանգարումների հետ: Ախտորոշումը կատարվում է ներհեշտոցային ՈՒՁՀ միջոցով, երբ չափվում է արգանդի պարանոցի երկարությունը: Եթե այն 2,5 սմ-ից պակաս է, ապա ախտորոշվում է ԻՑԱ և պահանջում անհապաղ բուժում:
Առավել հաճախ կիրառվում է բուժման վիրաբուժական տարբերակը՝ կարի տեղադրում պարանոցի ներքին օղի հատվածում: Մեկ այլ տարբերակ է նաև մանկաբարձական պիսաներիների տեղադրումը: