Սեպտեմբերի 11-ին «Էրեբունի» ԲԿ ծննդատանը հիստերոսկոպիկ վիրահատություններ կկատարի Կահիրեի համալսարանի պրոֆեսոր, գինեկոլոգ, Գինեկոլոգիական էնդոսկոպիայի միջազգային միության (ISGE) խորհրդի անդամ Ուսամա Շաուկին: Երկարատև տարիների ընթացքում պրոֆեսորը հատկապես հայտնի է իր նորարարական մեթոդներով և վիրահատական նոր տեխնոլոգիաներով: «Էրեբունի» ԲԿ-ում նա կիրականացնի հիստերոսկոպիկ բարդ վիրահատություններ ներարգանդային հետևյալ պաթոլոգիաների դեպքում. արգանդի միոմա, արգանդի խոռոչում կպումներ, արգանդի միջնապատի ուղղում, կեսարյանից հետո սպիի դեֆեկտի վերացում:
Պրոֆեսորի խորհրդատվությունն անցելու համար պետք է նախապես խորհրդակցել ծննդատան տնօրենի տեղակալ՝ Նորայր Ղուկասյանի (094077200) կամ գինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ՝ Աննա Աղազարյանի (093993322) հետ: