Հայաստանում է ֆրանսիահայ հանրահայտ քիթ-կոկորդ ականջաբան, Փարիզի Նեկեր կլինիկայի պրոֆեսոր Եղիա Կարապետյանը: «Էրեբունի» ԲԿ-ում նա հանդիպել է կենտրոնի հիմնադիր Հարություն Քուշկյանի, գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանի, ինչպես նաև աշխարհահռչակ ֆրանսիահայ բժիշկ Գևորգ Աբգարյանի հետ:
Եղիա Կարապետյանը և Գևորգ Աբգարյանն են հենց կանգնած «Էրեբունի» ԲԿ քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքի ստեղծման ակունքներում: