Loading

500 գրամ ծնված փոքրիկը դուրս է գրվել

13.06.2022

«Էրեբունի» ԲԿ նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքը հյուրընկալել է վերջին տարիներին ծնված այն փոքրիկներին, որոնց ծնունդն ու կյանքը ժամանակին մեծ հրաշք էր: Այստեղ են հավաքվել ոչ թե ժամանակից շուտ ծնված փոքրիկները, այլ նրանք, ովքեր ծնվել են 28 շաբաթական հղիությունից ցածր ժամկետում և ծնվելիս կշռել են ընդհամենը մի քանի հարյուր գրամ: Ծնվելով խիստ ցածր քաշով՝ այս նորածինները պահանջում են մասնագիտական լուրջ աշխատանք: Նրանցից յուրաքանչյուրի կյանքի համար բժիշկներն ամիսներով են պայքարել: Ծնողների հետ նրանք «Էրեբունի» ԲԿ ծննդատուն են եկել հանրապետության տարբեր հատվածներից: Նման միջոցառում կազմակերպելու գաղափարը «Էրեբունի» ԲԿ նորածնային բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Պավել Մազմանյանինն է:

Բժիշկների համար ևս պահը հուզիչ է.այսօր տեսնում են իրենց աշխատանքի արյդյունքը՝ ժամանակին 1 կգ-ից փոքր ծնված, խիստ անհաս, կյանքի համար պայքարող, իսկ այսօր՝ ուրախ, առողջ, գեղեցիկ փոքրիկների, որոնք կարողացել են հյուր գալ իրենց առաջին բժիշկներին:

Մինչ ծնողներն ու բժիշկները վերհիշում են, թե ինչ դժվարություններ են հաղթահարել՝ ծննդատնից դուրս է գրվում «Էրեբունի» ԲԿ-ում ամենափոքր քաշով ծնված փոքրիկը: Մարիամը ծնվել է փետրվարին՝ վաղաժամ ծննդաբերության արդյունքում և կշռում էր ընդհամենը 500 գրամ: 4 ամիս բժիշկները պայքարել են նրա կյանքի և առողջության համար: Մարիամը հիմա 2 կգ-ից ավելի է և բոլորովին առողջ՝ այստեղ հավաքված յուրաքանչյուր բժշկի քրտնաջան աշխատանքի շնորհիվ:

 500 գրամ ծնված փոքրիկը դուրս է գրվել
+374 10 47 11 00
QR
Price list QR