Loading

Բացառիկ բարդ հետազոտություններ

28.09.2018

Բացառիկ բարդ հետազոտություններ
Բացառիկ բարդ հետազոտություններ

Հայաստանում է հայտնի ռուս վիրաբույժ, էնդոսկոպիստ, Սանկտ Պետերբուրգի Ֆտիզիապուլմանոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի առաջատար բժիշկ Իգոր Վասիլեւը: «Էրեբունի» ԲԿ-ում նա կատարել է բացառիկ բարդ հետազոտություններ՝ էնդոսբրոնխիալ գերձայնային հետազոտություն եւ միջբրոնխիալ ասպիրացիոն բիոպսիա: Հետազոտական այս մեթոդը կիրառվում է հատկապես թոքի ուռուցքի եւ տուբերկուլոզի ախտորոշման դեպքում եւ աշխարհում համարվում է այդ խնդիրների ախտորոշման ամենաժամանակակից տարբերակը՝ տալով ճշգրիտ պատկեր: Հենց գերձայնային հետազոտության ընթացքում կատարվում է ասպիրացիոն բիոպսիա՝ հնարավորություն տալով հետագա ախտաբանական քննության ենթարկել վերցված նյութը: Հետազոտություններից բացի Իգոր Վասիլեւը հիվանդների խորհրդատվություն է իրականացրել եւ դասախոսություն կարդացել բժիշկների համար:

«Էրեբունի» բժշկական կենտրոնն արդեն տեւական ժամանակ համագործակցում է Սանկտ Պետերբուրգի Ֆտիզիապուլմանոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի հետ: Իրականացվում են մասնագետների փոխադարձ այցեր:

+374 10 47 11 00
QR
Price list QR