Loading

Աբդոմինոպլաստիկա

29.06.2016

Աբդոմինոպլաստիկա
Աբդոմինոպլաստիկա

Աբդոմինոպլաստիկա՝ վիրահատություն , որի միջոցով վերականգնվում են որովայինի առաջնային պատի շրջագծերը: Հիմնականում այսպիսի վիրահատություններ կատարվում են կախված մաշկային և ճարպային “գոգնոցի” դեպքում՝ առաջացած կտրուկ քաշի նվազեցման կամ հետծննդաբերական որավայինի կախման արդյունքում:

77 տ. ԱՄՆ ի քաղաքացի , ծագումով հայ , Ա. Մ-ն 2015 թ հոկտեմբերին դիմել է Էրեբունի ԲԿ որովայինի առաջնային պատի կախվածության և շարժումների անհարմարավետության գանգատներով: “Վերադարձրեք իմ վաղեմի գեղեցկությունը և երիտասարդությունը”- խնդրանքով դիմեց պացիենտը:

Նախնական կլինիկական և լաբորատոր հետազոտություններից հետո, պացիենտին առաջարկվեց որովայինի առաջնային պատի պլաստիկա:

2015 թ. հոկտեմբերին պլաստիկ վիրաբույժ Է. Լ. Հայրապետյանի ղեկավարությամբ և անեսթեզիոլոգ Ա.Վարոսյանի մասնակծությամբ պացիենտին կատարվեց վիրահատություն՝ աբդոմինոպլաստիկա; հեռացվեց մաշկային և ճարպային “գոգնոցը”, կատարվեց որովայինի ուղիղ մկանների դուբլիկացում (երկակիացում):

Հետվիրահատական շրջանը անցավ սահուն, պացիենտը դուրս գրվեց 4- րդ օրը բավարար վիճակում: Պացիենտը վերադարձավ ԱՄՆ, և վերջերս անցավ հերթական պրոֆիլակտիկ զննում: Մեկ տարի անց նա գտնվում է հրաշալի ֆիզիկական վիճակում:

Աբդոմինոպլաստիկան, հիմնականում, կատարվում է երիտասարդ պացիենտներին: Նշված դեպքի առանձնահատկությունը այն է, որ նմանատիպ վիրահատություն է արվել մեծահասակ տղամարդուն (77տ.) և ունեցել է դրական արդյունք: Պացիենտը ստացել է հնարավորություն վերադարձնել իր վաղեմի երիտասարդությունը և շարունակել առողջ ապրելակերպը:

Հայաստանում պլաստիկ վիրահատությունը հասել է մեծ հաջողությունների: Էրեբունի ԲԿ-ում տվյալ վիրահատական ուղղությունը առաջարկում է ծառայությունների ամբողջական ցանկ և հայտնի է բնակչության լայն շրջանակներում: Պլաստիկ վիրաբույժների պրոֆեսիոնալ ձեռքերի շնորհիվ մարդուն վերադարձվում է իր գեղեցկությունը և երիտասարդությունը:

+374 10 47 11 00
QR
Price list QR