Loading

Եվ կրկին հերթական պարգևները

30.09.2015

Եվ կրկին հերթական պարգևները
Եվ կրկին հերթական պարգևները

Զոհված զինծառայողների և հաշմանդամ ազատամարտիկների «Փառքի զինվոր» հասարակական բարեգործական կազմակերպությունն արդեն մի քանի տարի համագործակցում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի հետ: ՀՀ Անկախության հերթական տարելիցի նախօրեին «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայի տնօրեն բ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Գրիգորի Հայրապետյանը պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» շքանշանով: Պատվավոր մրցանակը հանձնեց կազմակերպության նախագահ Լուսինե Ավետիսյանը: Եվ կրկին հերթական պարգևները

«Մարդ մեծատառո` հավատարիմ Հիպոկրատի երդմանը և սեփական գործին, այսպիսին է Համլետ Գրիգորի Հայրապետյանը: Բարձր պրոֆեսիոնալիզմը, նրբազգացությունը և մարդկային կարեկցանքն այն հատկանիշներն են, որոնցով շռայլորեն օժտված է նա: Մեր կազմակերպության անունից նրան պարգևատրելը մի փոքր մասն է այն ամենի, որով կարելի էր գնահատել նրա վաստակը»,-նշեց տիկին Ավետիսյանը: Մեծարգո պրոֆեսոր Հայրապետյանին մաղթում ենք հետագա հաջողություններ մասնագիտական ոլորտում: Հարկ է նշել, որ «Էրեբունի» ԲԿ որոշ աշխատակիցներ ևս պարգևատրվեցին զոհված զինծառայողների և հաշմանդամ ազատամարտիկների «Փառքի զինվոր» հասարակական բարեգործական կազմակերպության կողմից. Անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի ավագ բուժքույր Սվետլաննա Գրիգորյանն ու Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրային ապահովման կենտրոնի մասնագետ Իրինա Կարապետյանը պարգևատրվեցին ՀՀ ՊՆ «Վ. Սարգսյան» շքանշանով: Եվ կրկին հերթական պարգևները Եվ կրկին հերթական պարգևները Եվ կրկին հերթական պարգևները

+374 10 47 11 00
QR
Price list QR