Loading

Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով

17.10.2023

Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով

Ալերգենները կանխարգելիչ նշանակություն ունեն և նախատեսված են սեզոնային ռինո-կոնյուկտիվիտով, գարնան կամ ամռան ամիսներին արտահայտված փռշտոցներով, քթահոսությամբ, արցունքահոսությամբ, կոկորդի, աչքերի քոր ունեցող հիվանդների համար:

Ինչպես են կիրառվում ալերգենները. նախևառաջ իրականացվում է թեստ ծաղկափոշիների նկատմամբ, այնուհետև րոպեների ընթացքում գնահատում են ստացված արդյունքները, այն է՝ որոշվում է, թէ կոնկրետ, որ բույսն է հիվանդության սրացման պատճառն ու գործոնը: Հաջորդիվ յուրաքանչյուր հիվանդի համար պատրաստվում են ներարկման անհատական խառնուրդներ:

Խորհրդատվության համար զանգահարել +37491480535, +37415472318 հեռախոսահամարներով:

+374 10 47 11 00
QR
Price list QR