Այսուհետ «Էրեբունի» ԲԿ ալերգոլոգիական ծառայությունում հնարավոր է բուժօգնություն ստանալ նաև առանց հոսպիտալացվելու: Ծառայությունում ստեղծվել է ցերեկային ստացիոնար, որտեղ բուժօգնություն կարող են ստանալ սուր եղնջացան, սննդային ալերգիա, դեղորայքային ալերգիա, ալերգիկ ռինիտ, ալերգիկ կոնտակտային դերմատիտ, ատոպիկ դերմատիտ, թոքերի qրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, բրոնխիալ ասթմա ախտորոշմամբ բոլոր հիվանդները: Առավելությունն այն է, որ հիվանդը չի հոսպիտալացվում, իրեն հարմար ժամանակահատվածում այցելում է բժշկական կենտրոն, ստանում է անհրաժեշտ բուժումը և տուն գնում:
Բուժման ալգորիթմը յուրաքանչյուր հիվանդի համար ստեղծվում է անհատապես:
Ծառայությունը ղեկավարում է Երևան գլխավոր ալերգաբան, Հայաստանի Ալերգաբանների և իմունաբանների ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Կրիստինա Ռաֆայելի Ջամալյանը:
Ցերեկային ստացիոնարի մեկ պրոցեդուրայի արժեքը` ներառյալ օգտագործվող դեղերը, 20 000 դրամ է:
Ալերգոլոգիական ծառայության հեռախոսահամարն է +374 15 472318