Պրակտիկ բժշկությունը ամբողջ աշխարհում զբաղեցնում է իր արժանի և ամփոխարինելի տեղը:
Ախտորոշման մեջ կիրառվում է տարբեր տեսակի բժշկական սարքավորումների ստեղծման համաշխարհային փորձը, որը օգնում և թեթևացնում է հետազոտությունները ապահովելով ավելի պրակտիկ և արդյունավետ անցկացման գործընթաց:
Ծնկոսկր-ազդրային հոդի պաթոլոգիական շեղումները հայտնաբերելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել հոդի որոշակի հետազոտման անկյուն, որպեսզի ռենտգենյան ճառագայթները անցնեն 30◦, 45◦, 60◦ և 90◦ աստիճան անկյան տակ: Այն թույլ է տալիս հստակ պարզել ոսկորների հոդային մակերեսի և հոդաճեղքի վնասման աստիճանը:
Հատուկ մշակված էսքիզով, որի հեղինակն է Էրեբունի ԲԿ-ի ռենտգեն բաժանմունքի վարիչ, բժիշկ Նաիրա Մինասյանը, ստեղծվեց սարք, որի նախնական անվանումն է «ծնկոսկր-ազդրային հոդի հետազոտության տակդիր»: Այն կարող է ստեղծել թեքության անհրաժեշտ անկյունը:
Համաշխարհային պրակտիկայում նման սարքերն արդեն կիրառում ունեն: Սակայն փոխառելով համաշխարհային փորձը, այս նորարությունն առաջին անգամ ստեղծվել է Էրեբունի ԲԿ-ում և հարմարեցվել Հայաստանում պրակտիկ բժշկության առանձնահատկություններին: