«Էրեբունի» ԲԿ է այցելելու գլխացավերի ինտերվենցիոն բուժման բնագավառում հայտնի մասնագետ, մեր հայրենակից, ԱՄՆ Panorama City Hospital-ի անեսթեզիոլոգ Անրդուի Նազարյանը:
Հունիսի 19-ից հուլիսի 4-ը մասնագետը կատարելու է խորհրդատվություններ և միջամտություններ, այդ թվում՝ բլոկադաներ և բոտուլինաթերապիա, որոնք ցուցվում են հենց քրոնիկական գլխացավերի դեպքում:
Եթե դուք ունեք քրոնիկական, միգրենոզ, բուժման չենթարկվող գլխացավեր՝ կարող եք նախապես գրանցվել՝ զանգահարելով «Էրեբունի» ԲԿ ցավի կենտրոն 044300500 հեռախոսահամարով: