Loading

Հայ-ֆրանսիական ռադիոլոգների գիտական կոնֆերանս

09.12.2016

Հայ-ֆրանսիական ռադիոլոգների գիտական կոնֆերանս
Հայ-ֆրանսիական ռադիոլոգների գիտական կոնֆերանս

Ռադիոլոգների հայկական ասոցիացիան Նաիրի ԲԿ –ի հետ համատեղ 2016թ. դեկտեմբերի 4-6ը անցկացրեցին հայ-ֆրանսիական գիտական կոնֆերանս ՝ նվիրված էպիլեպսիայով տառապող երեխաների և մեծահասակների խնդիրներին:

Կոնֆերանսի շրջանակներում ելույթ ունեցան Մոնպելյեի (Ֆրանսիա) համալսարանական կլինիկայի դոկտորներ՝ Նիկոլյա Մանժո դե Շանֆլեդը, Կոխբե Էսոն (Փարիզ, Ֆրանսիա) կլինիկայի բժիշկ-նյարդաբան ՝ Կարեն Մխիթարյանը , ինչպես նաև առաջատար մասնագետ-նյարդաբաններ Նունե Եղիազարյանը Էրեբունի ԲԿ-ից և Բիայնա Սուխուդյանը Արաբկիր ԲԿ-ից:

Հայ-ֆրանսիական ռադիոլոգների գիտական կոնֆերանս Հայ-ֆրանսիական ռադիոլոգների գիտական կոնֆերանս

Հայ-ֆրանսիական ռադիոլոգների գիտական կոնֆերանս Հայ-ֆրանսիական ռադիոլոգների գիտական կոնֆերանս

Ելույթ ունեցողները իրենց զեկույցներում բարձրացնում էին Հայաստանում էպիլեպսիայի ախտորոշման և բուժման խնդիրները, իսկ արտասահմանյան մասնագետները ներկայացրեցին ֆրանսիայում և ամբողջ Եվրոպայում կիրառվող նորագույն մեթոդները տվյալ հիվանդության ախտորոշման և բուժման վերաբերյալ:

Կոնֆերանսին ներկա գտնվող Հայաստանի առաջատար ռադիոլոգները և նյարդաբանները եկան կոնսենսուսի, որ աշխատեն էպիլեպսիայով տառապող հիվանդների ՄՌ ախտորոշման միասնական արձանագրությամբ:

Կոնֆերանսի շրջանակներում Նաիրի ԲԿ հրավիրված մասնագետները ՄՌ տոմոգրաֆի վրա էպիլեպսիայի ախտորոշման համար ներդրեցին նոր արձանագրություն (պրոտոկոլ), որը հնարավորություն կտա ոչ միայն կրճատել հետազոտման ժամանակը, այլ նաև բարձրացնել ախտորոշման մակարդակը և հասցնել նոր որակական աստիճանի: Տվյալ արձանագրությունը համապատասխանում է համաշխարհային ստանդարտներին:

Հայ-ֆրանսիական ռադիոլոգների գիտական կոնֆերանս Հայ-ֆրանսիական ռադիոլոգների գիտական կոնֆերանս

Հայ-ֆրանսիական ռադիոլոգների գիտական կոնֆերանս Հայ-ֆրանսիական ռադիոլոգների գիտական կոնֆերանս

Վերը նշված արձանագրության շրջանակներում Նաիրի ԲԿ-ում հետազոտվել են էպիլեպսիայով տառապող տարբեր տարիքային խմբի ավելի քան 20 հիվանդներ: Հիվանդների մեծ մասը նախկինում հետազոտվել են Հայաստանի և արտասահմանի տարբեր կլինիկաներում: Եթե հետազոտված որոշ հիվանդների մոտ չէր ախտորոշվել էպիլեպսիա ըստ ՄՌՏ-ի նկարների, ապա համաձայն նոր արձանագրության տվյալ հիվանդությունը հաստատվել է:

Հիվանդները միանգամայն գոհ էին ինչպես հետազոտություն անցկացնող բժիշկներից և ամբողջ անձնակազմից, այնպես էլ նոր արձանագրություններով անցկացվող ճշգրիտ ախտորոշման հնարավորություններից: Կոնֆերանսի բոլոր մասնագետ-մասնակիցները հիվանդների հետազոտման ընթացքում ակտիվ մասնակցում էին քննարկումներին :

Հայ-ֆրանսիական ռադիոլոգների գիտական կոնֆերանս Հայ-ֆրանսիական ռադիոլոգների գիտական կոնֆերանս Հայ-ֆրանսիական ռադիոլոգների գիտական կոնֆերանս

Նաիրի ԲԿ-ում, համապատասխան համաշխարհային ստանդարտներին, Էպիլեպսիայի ախտորոշման նոր ՄՌՏ արձանագրության կիրառումը կկրի մշտական բնույթ: Այն նպատակաուղղված է բարձրացնել տվյալ հիվանդության ախտորոշման մակարդակը Հայաստանում:

+374 10 47 11 00
QR
Price list QR