Loading

Վերակենդանացման նոր բաժանմունք

10.08.2020

Վերակենդանացման նոր բաժանմունք

COVID-19 վարակի դեմ պայքարի շրջանակում «Էրեբունի» ԲԿ-ում բացվել է վերակենդանացման նոր բաժանմունք:Բաժանմունքը ստեղծված է առաջատար կլինիկաներում կիրառվող մոդելով: Այն «Էրեբունի» բժշկական կենտրոնի թվով երկրորդ վերակենդանացման բաժանմունքն է:Նոր բաժանմունքն ունի 20 մահճակալ: Նախատեսվում է, որ այստեղ տարեկան բուժում կստանա ավելի քան 1000 ծանր և ծայրահեղ ծանր հիվանդ: Վերակենդանացման նոր բաժանմունքը հագեցած է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով՝ ռենտգեն և ուլտրաձայնային ախտորոշիչ հետազոտության սարքերով, ինչպես նաև դիալիզի սարքով: Յուրաքանչյուր մահճակալ ապահովված է միջազգային չափորոշիչներին համապատասխան սարքավորումներով՝ անհատական թթվածնի մատակարարման կետով, արտածծման բացասական ճնշման համակարգով, արհեստական օդափոխության սարքով, մշտադիտարկման սարքավորումներով: Այս ամենը հնարավորություն է տալիս մշտապես հետևել հիվանդների կենսական ցուցանիշներին և իրականացնել դինամիկ հսկողություն, իսկ անհրաժեշտության դեպքում արագ արձագանքել: Բաժանմունքի ներսում բժիշկներն արդեն հնարավորություն ունեն միանգամից մեծ էկրանի վրա տեսնել հետազոտության արդյուքները, պատկերները և օնլայն ռեժիմով կազմակերպել խորհրդատվություններ գործընկերների հետ, խնայելով ժամանակը՝ ճիշտ որոշումներ կայացնել հիվանդների բուժման ընթացքում:

+374 10 47 11 00
QR
Price list QR