Loading

Կրծքագեղձի քաղցկեղ

31.03.2022

Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության ծառայության ղեկավար Ներսես Բերբերյանը: Քաղցկեղային հիվանդությունների մեջ կրծքագեղձի քաղցկեղն ամենաշատ հանդիպող հիվանդությունն է: Չնայած դրան՝ բուժման ցուցանիշները բավական բարձր են: Իսկ գրավականը՝ քաղցկեղի շուտ հայտնաբերումն է: Որքան շուտ հայտնաբերվի ուռուցքը, այնքան բուժման ընթացքն ավելի հեշտ կընթանա: Ինչ պետք է անել, որպեսզի քաղցկեղը շուտ հայտնաբերվի: Մինչև 40 տարեկանը տարին մեկ կամ երկու անգամ կանայք պետք է անցնեն սոնոգրաֆիկ հետազոտություն, իսկ 40 տարեկանից հետո անհրաժեշտ է անցնել պրոֆիլակտիկ մամոգրաֆիկ հետազոտություն: Մամոգրաֆիկ հետազոտությունից չպետք վախենալ: Այն հնարավորություն է տալիս հայտնաբերել քաղցկեղը ամենավաղ փուլերում:

 Կրծքագեղձի քաղցկեղ
+374 10 47 11 00
QR
Price list QR