Loading

Կրծքագեղձի անվճար հետազոտություններ` «Էրեբունի» ԲԿ-ում

10.10.2018

Կրծքագեղձի անվճար հետազոտություններ` «Էրեբունի» ԲԿ-ում
Կրծքագեղձի անվճար հետազոտություններ` «Էրեբունի» ԲԿ-ում

Հոկտեմբերն ամբողջ աշխարհում հայտարաված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս: Հայտնի է, որ կրծքագեղձի քաղցկեղը կանխարգելելու լավագույն տարբերակը վաղ հայտնաբերումն է: Առաջնորդվելով այս սկզբունքով՝ հոկտեմբերի 15-ին վաղ առավոտից «Էրեբունի» ԲԿ-ում հայտարարված է բաց դռների օր, որի ընթացքում կրծքագեղձի անվճար հետազոտություններ կկատարվեն: Ընդունելությունը կազմակերպում են «Էրեբունի» ԲԿ մամմոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության ծառայության ղեկավար Ներսես Բերբերյանը եւ «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության ծառայության ղեկավար Հայկուհի Գյոկչյանը: Ակցիան կազմակերպվում է «Էրեբունի» ԲԿ աջակցությամբ եւ «Եվրոպա Դոննա Արմենիա» կազմակերպության նախաձեռնությամբ:

Գրանցվելու համար անհրաժեշտ է զանգահարել «Եվրոպա Դոննա Արմենիա» 091 388 131 կամ 095 969833 հեռախոսահամարներով:

+374 10 47 11 00
QR
Price list QR