Loading

 Ծնվել է Մխիթար Գալեյանի եղբայրը

22.07.2022

Ծնվել է 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի եղբայրը: Ծնողները նրան կրկին Մխիթար են կոչել՝ վստահ, որ նա կմխիթարի և ապրելու նոր իմաստ կտա իրենց: Աստղիկ Գալեյանը 44 տարեկան է, ասում է՝ նորից մայրանալը դժվար որոշում էր, սակայն գիտակցված՝ ընտանիքում կրկի՛ն պետք է հնչի Մխիթար անունը: Հղիության հենց սկզբից Աստղիկը հսկվել է «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի հղիների բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի մոտ: Ծննդատան մասնագետների թիմային աշխատանքի շնորհիվ հղիությունը թեև որոշակի դժվարություններով, սակայն հաջող է անցել: Ծնվել է 3կգ քաշով, 49 սմ հասակով առողջ տղա երեխա: Այսօր Մխիթարը մայրիկի հետ տուն է գնացել:

 Ծնվել է Մխիթար Գալեյանի եղբայրը
+374 10 47 11 00
QR
Price list QR