Loading

Քիմիաթերապիայի բաժանմունքի նորությունները` Paxman cool scalp սարք

30.01.2017

Քիմիաթերապիայի բաժանմունքի նորությունները` Paxman cool scalp սարք
Քիմիաթերապիայի բաժանմունքի նորությունները` Paxman cool scalp սարք

Վերջերս, 29.11.2016 թ. Էրեբունի ԲԿ-ի քիմիաթերապիայի բաժանմունքի կողմից ձեռք բերվեց յուրահատուկ ամբողջ Կովկասյան տարածաշրջանի համար մի սարք Paxman cool scalp: Այն հատուկ սառեցնող սաղավարտ է՝ նախատեսված գլխի համար, որի շնորհիվ հիվանդները կարող են խուսափել մազաթափությունից քիմիաթերապիայի պրեպարատների օգտագործման ընթացքում ուռուցքային հիվանդությունների ժամանակ:

Դեռ շատ ժամանալ չի անցել, բայց արդեն հնարավոր է դարձել խոսել արդյունքների մասին: 2 կուրս քիմիաթերապիա անցնելուց հետո, 7 հիվանդի մոտ գրանցվել է ավելի քան 60 % մազերի պահպանում: Դա հիանալի արդյունք է՝ հաշվի առնելով այն փաստը, որ հիվանդները 2-րդ քիմիաթերապիայի կուրսը անցնելուց հետո, սովորաբար կորցնում են մազային ծածկույթի մեծ մասը (մինչև 99%) :

Նորություններ Paxman cool scalp սարքի մասին

.Կարևոր է նաև փաստել այն, որ Paxman cool scalp սարքը հիմնականում օգտագործվում է կրծքագեղձի և ձվարանների ուռուցքի դեպքում անցկացվող քիմիաթերապիայի ընթացքում:

Կան մի քանի հակացուցումներ վերը նշված սարքի օգտագործման համար: Նրանց թվում են՝ հիպերտոնիկ հիվանդությունը, գլխամաշկի հիվանդություններ, գլխուղեղի մետասթազներ:

Paxman cool scalp սառեցնող գլխարկի նոր մեթոդի օգտագործումը քիմիաթերապիայի ժամանակ Էրեբունի ԲԿ-ում վերոնշյալ պացիենտների խմբի մոտ անցկացվեց անվճար հիմունքներով:

+374 10 47 11 00
QR
Price list QR