Չինաստանում տարածված կորոնավիրուսի և օդակաթիլային այլ վարակների կանխարգելման նպատակով «Էրեբունի» ԲԿ-ում վերջին ամսվա ընթացքում չորրորդ գիտաժողովն է կազմակերպվել. նպատակը բուժաշխատողների իրազեկվածությունը բարձրացնելն է: Հաշվի առնելով աշխարհում համաճարակաբանական վիճակը, մարտահրավերները «Էրեբունի» ԲԿ համաճակաբանության գծով փոխտնօրեն Անահիտ Սարգսյանը գործընկերներին ներկայացրել է իրավիճակը, ինչպես նաև վարակների դեմ պայքարի հնարավոր միջոցառումների օրակարգը: Հատկապես կարեւորվել է պաշտպանական ընդհանուր գործողությունների հերթականությունը:
Ըստ Անահիտ Սարգսյանի, ներկայացրել է, որ կորոնավիրուսը հիմնականում ախտահարում է շնչառական համակարգը և ընթանում է թեթև, միջին և ծանր ձևերով: Նա բժիշկներին է ներկայացրել կորոնավիրուսի կասկածով պացիենտի վարման համար նախատեսված միջազգային ուղեցույցները:
Քննարկման ընթացքում Անահիտ Սարգսյանը մեկ անգամ ևս առանձնացրել է օդակաթիլային վարակների կանխարգելման նպատակով բուժկենտրոնում իրականացվող ամենօրյա միջոցառումները:
Դեռեւս տարվա սկզբից «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանի հրամանով ուժեղացվել է զգոնությունը շնչառական բոլոր հիվանդություններով պացիենտների նկատմամբ ինչպես ԲԿ բոլոր բաժանմուքնենրում, այնպես էլ ծննդատանը: Հրահանգված է բոլոր բաժանմունքների ղեկավարներին՝ ամենօրյա տեղեկատվություն ներկայացնել գրիպով, սուր շնչառական հիվանդություներով եւ դրանց բարդություններով հոսպիտալացված հիվանդների վերաբերյալ: Բացի այդ, անվտանգության նկատառումներից ելնելով, սահմանափակված են հիվանդների տեսակցությունները:
Ամփոփելով քննարկումները, Անահիտ Սարգսյանը գործընկերներին հորդորել է խստագույն հետեւել հահամաճարակային գործողությունների լիովին կատարմանը և սերտորեն համագործակցել համաճարակաբանական ծառայության հետ: