Loading

Գիտաժողով

10.01.2020

Գիտաժողով

Առողջապահության նախարարությունը Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի, «Էրեբունի» ԲԿ-ի և «Սոմնուս» նյարդաբանական կլինիկայի հետ կազմակերպել է երկրօրյա գիտաժողով, որին ներկա է եղել նաև աշխարահռչակ կանադահայ նյարդաբան Միքայել Սկոն Մուրատոգլուն (Մուրադյան): ԱԻԻ նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի մասնագետներն իրենց գործընկերներին են ներկայացրել գլխացավի առաջնային և երկրորդային տեսակների բուժման վերջին ուղեցույցները: ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտը Ալբերթայի համալսարանի նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր Միքայել Սկոնին շնորհել է նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի այցելու-պրոֆեսորի կոչում:

Պրոֆեսորն էլ, իր հերթին անբիոնին է նվիրել նյարդաբանության ժամանակակից գրականության մեծ խմբաքանակ: ԱՆ ԱԻԻ նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ Սամսոն Խաչատրյանը նշել է, որ նման քննարկումները կրթական լուրջ միջոցառումներ են նյարդաբանների համար և այսօր նպատակ է դրված առողջապահության այս բնագավառում հասնել լուրջ հաջողությունների:

Պրոֆեսոր Սկոնը նշել է, որ «էրեբունի» ԲԿ-ի հետ համագործակցությունը սկսել է դեռևս 2011 թվականից և այդ համագործակցության արդյուքնում էլ բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել: Այժմ պրոֆեսորը սկսում է համագործակցությունը նաեւ ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության ամբիոնի հետ: Սրանով որակական մեկ այլ մակարդակի վրա է դրվում աշխարահռչակ պրոֆեսորի հետ պետական մակարդակով համագործակցությունը:

Միքայել Սկոնը հանդիպել է նաեւ «Էրեբունի» ԲԿ հիմնադիր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի հետ: Ամփոփելով անցած տարվա իրականացված ծրագրերը՝ պրոֆեսոր Սկոնը բարձր է գնահատել «Էրեբունի» ԲԿ պատրաստակամությունը նյարդաբանության և նյարդավիրաբուժության ոլորտի զարգացման գործում եւ առաջարկել է կլինիկական գործունեությանը զուգահեռ խորացնել համագործակցությունը նաև կրթական մակարդակում:

Պրոֆեսորը նաև գոհունակություն է հայտնել «Էրեբունի» ԲԿ-ում կաթվածի բուժման պետական ծրագրի վերաբերյալ, նշելով, որ ծրագրի նման դրական արդյուքնենրի չէր սպասում նույնիսկ ինքը: Նա նշել է, որ առողջապահության նախարարության վարած ճիշտ քաղաքականության, կաթվածի կենտրոնների հնարավորությունների և բժիշկների բարձր որակավորման շնորհիվ այսօր կարելի է ասել, որ ծրագիրը Հայաստանում կայացած է:

+374 10 47 11 00
QR
Price list QR