«Էրեբունի» բժշկական կենտրոնը և Փարիզի լավագույն կլինիկաներից մեկը՝ «Ֆոշ» համալսարանական կլինիկան արդեն գործընկերներ են: Փարիզի «Ֆոշ» համալսարանական կլինիկայի փոխտնօրեն, ուռուցքաբան Սերժ Բոննետիեն «Էրեբունի» ԲԿ-ում է: Մասնագիտությամբ ուռուցքաբան Սերժ Բոննետիեի հետ համագործակցությունը սկսվել է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության ծառայությունից: Այժմ արդեն համագործակցությունը ոչ թե մեկ բաժանմունքի, երկու երկրների խոշորագույն բժշկական հաստատությունների միջև է:«Էրեբունի» և «Ֆոշ» բժշկական կենտրոնները կհամագործակցեն ուռուցաբանության, նյարդաբանության, սրտաբանության և այլ ոլորտներում: