Առիթմիաները հիվանդությունները մի մեծ խումբ են, որոնք կարող են արտահայտված լինել ինչպես սրտի արագ կամ դանդաղ աշխատանքով, այնպես էլ ավելի վտանգավոր երևույթներով, ինչպիսիք ուշագնացությունները, սրտային հանկարծամահությունը: Շատ կարևոր է, որ պացիենտներն առաջին իսկ գանգատների դեպքում դիմեն մասնագետի: Կորոնավիրուսային հիվանդությունից հետո հաճախ հիվանդները գանգատվում են սրտի ռիթմի խանգարումներից, առավելապես՝ սրտխփոցներից: Հաճախ այդ զգացողությունն անցնում է մի քանի ամսվա ընթացքում, իսկ երբեմն էլ կարող է լուրջ հետևանքներ առաջացնել: