Loading

Դեկտեմբերի 1-ը ` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր

04.12.2017

Դեկտեմբերի 1-ը ` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
Դեկտեմբերի 1-ը ` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր

Այդ օրն առաջին անգամ` 1988թ հռչակեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը : Օրվա նպատակն է ` համայն մարդկության ջանքերը միավորել ՄԻԱՎ/ ՁԻԱՀ համաճարակի դեմ պայքարում, որը դարձել է լուրջ մարտահրավեր ոչ միայն մի երկրի կամ տարածաշրջանի համար, այլ ամբողջ երկրագնդի:

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի Համաշխարհային օրվա խորհրդանիշը ` կարմիր ժապավենն է: Այդ օրն համայն մարդկությունը կրծքի վրա կրում է այն, որպես կյանքի մարտահրավեր “ XX դարի ժանտախտի” դեմ:

ՁԻԱՀ-ը վտանգավոր հիվանդություն է , որի զարգացմանը դրդում է ՄԻԱՎ-ը (մարդու իմունային անբավարարության վիրուս): Մարդկության համար այն դարձել է իսկական չարիք , քանի որ նրանով վարակվում են էլ ավելի շատ թվով մարդիք: ՁԻԱՀ-ի դեմ պայքարելու հիմնական ձևը ` արդյունավետ կանխարգելումն է :

Արդեն տասնյակ տարիներ է` ինչ Էրեբունի ԲԿ-ում իրականացվել և գործում է բուժքույրերի զարգացման հաջորդական ծրագիր որակյալ բուժօգնություն ապահովելու համար: Մշակված է միջոցառումների համակարգ , որոնց շարքում են ` գիտելիքի մակարդակի բարձրացում , կրտսեր և միջին բուժանձնակազմի որակավորում: Այդ նպատակով պարբերաբար անցկացվում են սեմինարներ:

2017թ. դեկտեմբերի 1 -ին Էրեբունի ԲԿ-ում անցկացվեց սեմինար` նվիրված ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան: Այն կազմակերպվել էր Էրեբունի ԲԿ-ի բուժքույրական ծառայության ղեկավար , բժիշկ- էպիդեմիոլոգ, բ.գ.թ. Զ.Ե. Օհանյանի կողմից:

Հղիների պաթոլոգիայի բաժանմունքի ավագ բուժքույր Սուսաննա Մելքոնյանը լսարանին ներկայացրեց նյութեր` նվիրված այդ չարաբաստիկ հիվանդության հայտնաբերման պատմությանը , նշաններին և ախտանիշներին, պատմեց վարակի փոխանցման ուղիների մասին, ինչպես նաև ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման մասին:

Զեկուցողը նշեց, որ վարակվելուց հետո կյանքի տևողությոնը կազմում է 9 ից 11 տարի: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վարակի հետևանքով մահացության թվի նվազումը կախված է հիվանդությունը ճիշտ ժամանակին ախտորոշելուց և բուժումը սկսելուց , իսկ կյանքի տևողությունը ՄԻԱՎ-ի վարակի առաջնային ախտորոշումից հետո կազմում է մինչև 20 տարի: Հիվանդների մեծ մասը մահանում են օպորտունիստիկ բակտերիաներից կամ ուռուցքներից` կապված իմունային համակարգի աշխատանքի խանգարման հետ: Կլինիկական ախտանիշները հիվանդների մոտ զգալիորեն տարբեր են և կախված են մի շարք գործոններից, որոնցից են ` հիվանդի օրգանիզմի ընկալունակությունը ինֆեկցիայի նկատմամբ, հիվանդի իմունային վիճակը, ցուցաբերվող բուժօգնության որակը, ուղեկցող վիրուսային վարակները, ինչպես նաև վիրուսի շտամը, որով վարակված է հիվանդը:

ՄԻԱՎ-ի առկայությունը կարելի է հայտնաբերել ` հանձնելով արյան անալիզ:

+374 10 47 11 00
QR
Price list QR