Loading

Շաքարային դիաբետ

05.02.2020

Շաքարային դիաբետ

Շաքարային դիաբետն այսօր ամենատարածված հիվանդություններից է: Աշխարհում ավելի քան 425 միլիոն մարդ դիաբետ ախտորոշում ունի: Ըստ կանխատեսումների, 2040 թ-ին այդ թիվը կդառնա 600 միլիոն:

«Էրեբունի» ԲԿ-ում, թերապիայի գծով փոխտնօրեն Հասմիկ Սաիյանի գլխավորությամբ հերթական գիտաժողով է անցկացվել, որի ընթացքում էնդոկրինոլոգ Քրիստիա Սարգսյանը ներկայացրել է շաքարային դիաբետի 2-րդ տիպի բուժման՝ «Ամերիկյան դիաբետոլոգների ասոցիացիայի» ներկայացրած ժամանակակից ուղեցույցները: Դրանց մեջ ներառված են ինչպես դեղամիջոցների նոր խմբեր, այնպես էլ ներհիվանդանոցային հիպերգլիկեմիայի վարման առանձնահատկությունները: Վերջին ուղեցույցներում վերանայվել և փոփոխվել են բուժման մոտեցումները` առավել դյուրին դարձնելով պրակտիկ բժիշկների աշխատանքները:

Հայտնի է, որ շաքարային դիաբետի 2-րդ տիպը բնորոշվում է արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակով` պայմանավորված ինսուլինի հարաբերական և/կամ բացարձակ անբավարարությամբ, ինսուլինի ազդեցության մեխանիզմի խանգարմամբ: Այն կարող է հանգեցնել տարբեր օրգան-համակարգերի ախտահարման, սրտանոթային հիվանդությունների զարգացման, երիկամային անբավարարության, ինչպես նաև ուղեղի և աչքի անոթների ախտահարման, նեյրոպաթիայի: Ճիշտ,ժամանակին ախտորոշումը և գրագետ բուժումը հետաձգում է բարդությունների առաջացումը, բարելավում կյանքի որակը:

+374 10 47 11 00
QR
Price list QR