«Էրեբունի» բժշկական կենտրոնի աջակցությամբ եւ «Եվրոպա Դոննա Արմենիա» կազմակերպության նախաձեռնությամբ 34 կին անվճար հետազոտվել է: Խորհրդատվության արդյուքնում կանանցից 22-ն անցել է մամոգրաֆիկ, իսկ 12-ը՝ սոնոգրաֆիկ հետազոտություն: Հոկտեմբեր ամիսն աշխարհում հայտարարված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս: Իսկ քաղցկեղը վաղ փուլում ախտորոշելու համար անհրաժեշտ է տարվա մեջ մեկ անգամ կատարել կրծքագեղձի հետազոտություն: Այս սկզբունքից ելնելով՝ Էրեբունի ԲԿ-ն պարբերաբար կազմակերպում է բաց դռների օրեր: Այս անգամ անվճար հետազոտություններն անցկացրել են «Էրեբունի» ԲԿ մամմոլոգիայի եւ ուռուքաբանության բաժանմունքների մասնագետները՝ մամմոլոգիայի բաժանմունքի վարիչ Ներսես Բերբերյանի եւ ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ Հայկուհի Գյոկչյանի ղեկավարությամբ:Սոնոգրաֆիկ եւ մամոգրաֆիկ բոլոր հետազոտությունները կատարել է մամոգրաֆիկ ծառայության ղեկավար Լուսինե Հակոբյանը:Անվճար հետազոտության կարիք ունեցող կանանց թիվն ավելի շատ է: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ «Էրեբունի» ԲԿ-ում հոկտեմբերի վերջին նախատեսված է եւս մեկ բաց դռների օր: