Loading

Վիրաբուժական էնդոսկոպիայի կենտրոնն ավելացնում է վիրաբուժական միջամտությունների ծավալները

19.11.2019

Վիրաբուժական էնդոսկոպիայի կենտրոնն  ավելացնում է  վիրաբուժական միջամտությունների ծավալները
Վիրաբուժական էնդոսկոպիայի կենտրոնն  ավելացնում է  վիրաբուժական միջամտությունների ծավալները

«էրեբունի» ԲԿ վիրաբուժական էնդոսկոպիայի կենտրոնն ամեն ամիս ավելացնում է հետազոտությունների եւ վիրաբուժական միջամտությունների ծավալները: Այդ իսկ պատճառով կենտրոնը համալրվել է եւս մեկ գերժամանակակից էնդոսկոպով: Սա արդեն կենտրոնում տեղադրված Pentax medical ճապոնական հայտնի ընկերության արտադրության երկրորդ էնդոսկոպն է: Այս սարքերը դեռեւս նորություն են հանրապետությունում եւ հնարավորություն են տալիս ստամոքսի եւ աղիների հետազոտություններն իրականացնել անցավ եւ առանց դժվարությունների:

Դրանց օգնությամբ գաստրոսկոպիայի եւ կոլոնոսկոպիայի ընթացքում հնարավոր է հայտնաբերել ոչ միայն ստամոքսի եւ աղիների տարաբնույթ խնդիրները, այլեւ նույնիսկ ամենափոքր գոյացությունները, որոնք հայտնաբերման ընթացքում անմիջապես հեռացվում են:

Նվազագույնի է հասցված նաեւ այդ հետազոտությունների հնարավոր անհարմարությունները: Կենտրոնն առաջարկում է էնդոսկոպիայի բնագավառում կիրառվող բոլոր ախտորոշիչ եւ վիրաբուժական միջամտությունները:

Վիրաբուժական էնդոսկոպիայի կենտրոնը նաեւ Pentax medical ընկերության սարքերով աշխատելու վերապատրաստման կենտրոն է հանդիսանում այլ էնդոսկոպիստների համար:

+374 10 47 11 00
QR
Price list QR