Loading

Վիրաբուժական էնդոսկոպիայի կենտրոն

04.07.2023

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբուժական էնդոսկոպիայի կենտրոնը Հայաստանի խոշորագույն էնդոսկոպիկ ծառայություններից է՝ համալրված ամենաժամանակակից սարքավորումներով: Նորոգված, վերազինված կենտրոնում մեկտեղված են էնդոսկոպիկ բոլոր միջամտությունները՝ ախտորոշիչ միջամտություններից մինչև բարդ վիրահատություններ:

«Էրեբունի» ԲԿ վիրաբուժական էնդոսկոպիայի կենտրոնը համալրված է գերժամանակակից այնպիսի սարքավորումներով, որոնք դեռեւս նորություն են հանրապետությունում: Բաժանմունքը հագեցած է ճապոնական PENTAX medical ընկերության գերժամանակակից էնդոսկոպերով, որոնք հնարավորություն են տալիս ստամոքսի և աղիների հետազոտություններն իրականացնել անցավ և առանց դժվարությունների: Իսկ գոյացություններ հայտնաբերելու դեպքում հենց հետազոտության ընթացքում հնարավոր է կատարել վիրահատություն:

Բաժանմունքը համալրված է նաև վերջին սերնդի էնդոսկոպիկ ուլտրաձայնային համակարգով: Ճապոնական Hitachi ընկերության նորագույն ախտորոշիչ սարքը հնարավորություն է տալիս էնդոսկոպիկ հետազոտությունը համակցել ուլտրաձայնային ախտորոշման հետ՝ ստանալով գերճշգրիտ պատկեր՝ նվազագույն ինվազիվ միջամտությամբ: Էնդոսկոպիկ ուլտրաձայնային ախտորոշումը ժամանակակից բժշկության մեջ համարվում է առաջատար ախտորոշիչ մեթոդ ենթաստամոքսային գեղձի, լյարդի, լեղածորանների ախտահարումների և ուռուցքային հիվանդությունների դեպքում:

Կենտրոնը մշտական կապի մեջ է աշխարհի առաջատար կլինիկաների մասնագետների հետ, որոնք հաճախ այցելում են՝ կատարելով բարդ վիրահատություններ, կատարվում է փորձի փոխանակում: Վերջերս «Էրեբունի» ԲԿ էր այցելել հայտնի էնդոսկոպիստ, Սանկտ Պետերբուրգի Ալմազովի անվան Ազգային բժշկական հետազոտական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայության ղեկավար Եվգենի Սոլոնիցինը:

Բժիշկը խորհրդատվություններ և հետազոտություններ է կատարել, ինչպես նաև՝ մաստեր կլաս անցկացրել հայ գործընկերների համար:

Վիրաբուժական էնդոսկոպիայի կենտրոն
+374 10 47 11 00
QR
Price list QR