Loading

Կլացկինի ուռուցքի վիրահատություն

11.02.2022

Կլացկինի  ուռուցքի  վիրահատություն

«Էրեբունի» ԲԿ է դիմել 73-ամյա տղամարդ, որը մեկ ամիս շարունակ ունեցել է գանգատներ, մասնավորապես՝ ընդհանուր թուլություն, քաշի անկում, նկատել է նաև մեզի գույնի մգեցում, մաշկի և սկլերաների դեղնություն: Կատարվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները: Օրգան-համակարգերի ամբողջական անգիոգրաֆիկ շերտագրության արդյունքում ախտորոշվել է բիլիար հիպերտենզիա ընդհանուր լեղածորանի պրոքսիմալ երրորդականում, դիֆուրկացիայի և աջ լեղածորանի ընդգրկումով 1,5-2.5 սմ տրամաչափի ուռուցքային գոյացություն: Խոլամգիոկարցինոմա ախտորոշումից հետո անմիջապես կատարվել է առաջատար մասնագետների խորհրդատվություն՝ Tumor Board վիրաբուժության գծով փոխտնօրեն Արա Վարդանյանի և ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գեոկչյանի գլխավորությամբ: Ընտրվել է բուժման հատուկ մարտավարություն. հաշվի առնելով ուռուցքի տեղակայումը՝ որոշվել է բուժումն իրականացնել երկու փուլով՝ լեղուղիների բեռնաթափում, այնուհետև ուռուցքի հեռացում: Վիրահատությունն իրականացրել է Արա Վարդանյանը՝ վիրաբույժների թիմով: Ուլտրաձայնային հսկողությամբ կատարվել է լյարդային ծորանների միջմաշկային, միջլյարդային դրենավորում: Լեղուղիների դրենավորումից հետո ՄՌՏ քննությամբ հաստատվել է Կլացկինի քաղցկեղ՝ լեղապարկ ներաճումով ախտորոշումը: Իսկ երկրորդ փուլում կատարվել է ընդհանուր լյարդային ծորանի մասնահատում, լյարդի 4 սեգմենտի մասնահատմամբ, խոլեցիստէկտոմիա, լիմֆոդիսեկցիա, բիհեպատիկո-էնտերա անաստամոզի ձևավորում՝ ըստ Ռուի: Հետվիրահատական շրջանում իրակայացվել է դինամիկ հսկողություն, կատարվել է համապատասխան դեղորայքային բուժում և հիվանդը դուրս է գրվել լավացումով:

+374 10 47 11 00
QR
Price list QR