Loading

«Էրեբունի» ԲԿ-ն համալրվել է գերժամանակակից տոմոգրաֆներով

26.01.2019

«Էրեբունի» ԲԿ-ն համալրվել է գերժամանակակից տոմոգրաֆներով
«Էրեբունի» ԲԿ-ն համալրվել է գերժամանակակից տոմոգրաֆներով

«Էրեբունի» բժշկական կենտրոնը համալրվել է գերժամանակակից նոր համակարգչային տոմոգրաֆովներով: Աշխարհահռչակ Siemens ընկերության SIEMENS Healthineers SOMATOM go. UP համակարգչային տոմոգրաֆը բարդագույն ռադիոլոգիական հետազոտություններ է կատարում՝ դրանով իսկ ընդլայնելով հետազոտությունների ծավալները: Տարիներ շարունակ ներկայացնելով նոր սարքեր ու ծառայություններ` Siemens Healthineers-ը հայտնի է որպես նորարարության առաջնորդ:

Ի տարբերություն նախորդ սերնդի տոմոգրաֆների, այս նոր սարքը գերճշգրիտ եւ բացարձակ պատկեր է հաղորդում՝ հիվանդություններն ախտորոշելով առավել վաղ փուլերում:

SOMATOM go.Up բացում է նոր հնարավորոււթյուններ. ամբողջովին նոր տեխնոլոգիայով, նոր դիզայնով, նոր ոճով:

SOMATOM go.Up առաջարկում է մի շարք նորարական լուծումներ, որը համակարգչային տոմոգրաֆի աշխատանքը դարձնում է անհամեմատ հարմար և դյուրաշարժ:

Տեխնիկական առավելություններից բացի, նորարարական համակարգչային տոմոգրաֆը նաեւ հարմարավետ է պացիենտի համար, այս լուծումները հատկապես նրանց համար են, ովքեր փակ տարածքներում գտնվելու վախ ունեն:

Արդյունավետ աշխատանքի շնորհիվ SOMATOM go.Up ընդլայնում է կլինիկական հետազոտությունների ծավալը, էականորեն բարձրացնում ուսումնասիրությունների որակը:

SOMATOM go.UP – ի առավելություներն են

-Նորագույն ինժեներական լուծումների շնորհիվ 1,5 անգամ կրճատվել է հետազոտության ժամանակահատվածը

-4-ից 6 անգամ նվազեցվել է ճառագայթման չափաբաժինը

-Կրճատվել է նաև ներարկվող կոնտրաստային նյութի քանակը, միաժամանակ պահպանվել է պատկերի որակը:

SOMATOM go.UP տոմոգրաֆի բացառիկ հնարավորություններից է ցածր ճառագայթման ռեժիմով թոքերի հետազոտությունը, որը ճառագայթման առումով հավասար է ֆյլուրոգրաֆիկ հետազոտությանը, սակայն շատ ավելի ինֆոմատիվ է ու հարմար նաև կանխարգելիչ հետազոտությունների համար:

SOMATOM go.Up- ն ունի սեղան մինչեւ 160 սմ սկանավորման դիապազոնով, որը կարող է պահել մինչեւ 170 կգ հիվանդների: Սեղանը բազմաֆունկցիոնալ է, հագեցված նորագույն հարմարանքներով:

Այստեղ ներդրված նորագույն տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս հեռվից կառավարել գործողությունները պլանշետի օգնությամբ՝ օգտագործելով սենսորային էկրանի բոլոր հնարավորությունները:

«Էրեբունի» ԲԿ-ում տեղադրված համակարգչային երկու տոմոգրաֆները արտադրվել են 2018 թվականի նոյեմբերին և արդեն երկու ամիս է՝ Հայաստանում արձանագրում են աննախադեպ արդյուքներ:

+374 10 47 11 00
QR
Price list QR