Loading

Միջուկային բժշկության եվրոպական կենտրոն

08.11.2019

Միջուկային բժշկության եվրոպական կենտրոն

Միջուկային բժշկությունն առողջապահության ամենանորարարական ուղղությունն է ամբողջ աշխարհում, որի միջոցով այսօր արդեն բուժելի են այնպիսի խնդիրներ, որոնք նախկինում անհնար էին թվում, այդ թվում՝ ուռուցքային մի շարք հիվանդություներ: Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաեւ հատկապես այն փաստը, որ Հայաստանում վահանաձև գեղձի հիվանդությունները խիստ տարածված են, «Էրեբունի» ԲԿ-ում բացվեց Միջուկային բժշկության եվրոպական կենտրոն:Կենտրոնի գլխավոր ուղղություններից է վահանաձև գեղձի հիվանդությունների, մասնավորապես չարորակ ուռուցքների ախտորոշումը եւ բուժումը: Բուժումն իրականացվում է ռադիոակտիվ յոդի միջոցով՝ հատուկ կապարապատված հիվանդասենյակներում, եվրոպական չափորոշիչներին համապատասխան:Կենտրոնն ունի մեկուսացված 4 հիվանդասենյակ, յուրաքանչյուր հիվանդասենյակ ունի առանձին կոյուղի, օդափոխման հատուկ համակարգ: Ամբողջությամբ լուծված են անվտանգության խնդիրները թե բուժանձնակազմի, թե հիվանդների համար: Կենտրոնում միաժամանակ կարող է բուժվել 6 հիվանդ: Կենտրոնն աշխատում է գերժամանակակից սարքավորումներով, այդ թվում՝ գերմանական SIEMENS ընկերության արտադրության Գամմա խցիկով, (SPECT), որը աշխարհում միջուկային բժշկության մեջ կիրառվող նորագույն ախտորոշիչ սարք է: Այն հնարավորություն է տալիս հայտնաբերել ոչ միայն վահանաձև գեղձի, այլև մյուս օրգանների ուռուցքային հիվանդությունները, ինչպես նաև սրտանոթային և ոսկորային խնդիրները: Հետազոտություններն իրականացվում են ռադիոակտիվ իզոտոպներով: «Էրեբունի» ԲԿ-ն պայմանագիր է ստորագրել իզոտոպ արտադրող եվրոպական ամենամեծ գործարաններից մեկի հետ, որտեղից էլ բերվելու են դեղերը:Հաշվի առնելով բժշկության այս բնագավառի առանձնահատկությունները՝ բժիշկների կողքին աշխատում են նաև հատուկ վերապատրասված միջուկային ֆիզիկներ:

+374 10 47 11 00
QR
Price list QR