Loading

Իր նախադեպը չունեցող հնգյակի ծնունդը Հայաստանում

05.05.2017

Իր նախադեպը չունեցող հնգյակի ծնունդը Հայաստանում
Իր նախադեպը չունեցող հնգյակի ծնունդը Հայաստանում

2017թ. մայիսի 3-ի գիշերը Էրեբունի Բ/Կ-ում, ծննդօգնության գծով փոխտնօրեն, բ. գ. թ. Պողոսյան Անդանիկի գլխավորությամբ մանկաբարձ-գինեկոլոգների թիմը իրականացրեց 23-ամյա ԼՊ-ի կեսարյան հատում հինգ կենդանածին նորածինների ծննդաբերություն 600, 820, 840, 840 և 880 գրամ քաշով:

23-ամյա ԼՊ-ն դիմել է Էրեբունի Բ/Կ 4 շաբաթական հղիությամբ: Ուլտրաձայնային հետազոտության արդյունքները ցույց էին տվել 5 պտղով բազմապտղային հղիություն: Քանի որ դեպքը աննախադեպ էր, հղին գտնվում էր բժիշկ Դավիթ Աբովյանի հատուկ հսկողության տակ: Համաշխարհային պրակտիկայում շատ քիչ փորձ կա գրանցված նմանատիպ բազմապտղային հղիությունը մինչև 28 շաբաթ հասցնելու հարցում: Հերթական զննում անցնելուց հետո, մարտի 31-ին, հղին հոսպիտալացվել էր Էրեբունի Բ/կ-ի ծննդատուն՝ հղիությունը առավելագույնս պահպանելու նպատակով, ինչպես նաև անհետաձգելի օգնություն ցուցաբերելու և կեսարյան հատում կատարելու մինչ ծննդաբերության գործընթացը սկսվելը: Ըստ համաշխարհային վիճակագրության տվյալների նման բազմապտուղ հղիությունը հնարավոր է պահպանել միջինը մինչև 24-28 շաբաթ: Մայիսի 3-ի գիշերը սկսվեց ծնունդը, և հղին անմիջապես տեղափոխվեց ծնարան, որտեղ և բ.գ.թ., բժիշկ Պողոսյան Անդրանիկի գլխավորած մանկաբարձ-գինեկոլոգների խմբի կողմից կատարվեց կեսարյան հատում:

Կեսարյան հատման ընթացքում հերթով դուրս բերվեցին երեք աղջիկները, տղան և վերջում ևս մեկ աղջիկ: Միասնական կտորով ընկերքը 5 պորտալարերի մնացորդների հետ հեռացվեց։ Կեսարյան հատումը և ծնունդը հաջող են անցել 28 շաբաթական 5 կենսունակ, 600-850 գրամ քաշով, նորածինների ծնունդով, ինչը համաձայն միջազգային ստանդարտներին լավ ցուցանիշ է հանդիսանում բազմապտղային /հինգ պտուղ/ հղիության տվյալ փուլի համար:

Ծննդօգնության գծով փոխտնօրեն բ.գ.թ. բժիշկ Պողոսյան Անդրանիկը նշել է. ,,Իմ 40-ամյա պրակտիկայի ընթացքում ես երբևէ չէի առնչվել նմանատիպ յուրահատուկ դեպքի հետ: Իմ պրակտիկայում ես ունեցել եմ եռյակ, քառյակ, բայց հնգյակ երբեք չի եղել: Սա ունիկալ դեպք է Էրեբունի Բ/Կ-ի և առհասարակ Հայաստանի համար: Սովորաբար եռյակի և ավելի երեխաների բեղմնավորումը առանց ԱՄԲ և ծնունդը արդեն ինքնին ունիկալ դեպք է համարվում: Նման քաշով հնգյակի կենդանի ծնունդը նույնպես յուրահատուկ դեպք է: Բայց մեզ դեռ լուրջ աշխատանք է սպասվում այդ նորածինների խնամքի և նրանց կյանքի համար պայքարելու հարցում: Նրանք դեռ երևի մեկ ամիս կմնան հիվանդանոցում, մինչև որ կհասնեն 2 կգ քաշի՚՚:

Ծննդկանի վիճակը լավ է: Նա գտնվում է մասնագետների հսկողության տակ: Ծնվելուց հետո նորածիններից մեկը մնացել է Էրեբունի ԲԿ-ում, իսկ մնացածը տեղափոխվել են Երևան քաղաքի այլ հիվանդանոցների նեոնատոլոգիայի բաժանմունքներ, քանի որ Երևանի ոչ մի հիվանդանոցում տեխնիկական պայմաններ չկան միանգամից հինգ ծայրահեղ թերհաս երեխաների խնամքի համար:

Նորածինների վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն: Նրանցից երկուսն արդեն կարող են ինքնուրույն շնչել: Երևան քաղաքի հիվանդանոցի մասնագետները հնարավոր ամեն բան անում են նորածինների կյանքի համար: Նրանց կարիքները, առողջությունը և վիճակը գտնվում են ՀՀ Առողջապահության Նախարարության հսկողության տակ:

+374 10 47 11 00
QR
Price list QR