Loading

Երեխաների գրանցվում են ծննդատանը

08.03.2020

Երեխաների գրանցվում են ծննդատանը

«Էրեբունի» ԲԿ ծննդատանը լույս աշխարհ եկած երեխաների ծնունդները կգրանցվեն տեղում՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության աշխատակցի օգնությամբ: Ծննդատան առաջին հարկում հատկացված է հատուկ վայր, որտեղ ՔԿԱԳ աշխատակիցը կատարում է հետևյալ պետական գրանցումները՝

  • Երեխայի ծննդի պետական գրանցում
  • Երեխայի նկատմամբ հայրության ճանաչման պետական գրանցում
  • Ամուսնության պետական գրանցում:

Ծրագիրն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը: Նախարար Ռուստամ Բադասյանի և «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանի մասնակցությամբ այսօր կատարվել է առաջին երեխայի ծննդյան գրրանցումը: Այսպիսով, երեխայի ծնվելուց հետո այլևս կարիք չի լինի գնալ տարածքային ՔԿԱԳ՝ երեխայի ծնունդը գրանցելու համար: Գործընթացը կկատարվի ծննդատանը՝ հենց դուրսգրման օրը:

+374 10 47 11 00
QR
Price list QR